Լնդերի պլաստիկա
Լնդի ուրվագծի վերականգնման ձեր ուղեցույցը

Նյութը պատրաստվել է Dr. Bakalyan’s Perio Team-ի հետ համատեղ։
Լնդային պլաստիկայի ցուցումները
Խորհուրդ է տրվում այն պացիենտներին, ովքեր ունեն հետևյալ խնդիրները․
- Լնդի ռեցեսիա (մերկացած արմատներ) և դրա հետևանքով առաջացած ատամների գերզգայունության վերացում և էսթետիկայի վերականգնում
- Լնդի գերաճ – Կարող է առաջանալ պայմանավորված գենետիկ գործոններով, կամ որպես որոշակի դեղորայքի կողմնակի էֆեկտ (Ֆենիտոին, Ցիկլոսպորին, Կալցիումական անցուղիների պաշարիչներ և այլն), ինչպես նաև որպես հետևանք լնդի երկարատև բորբոքային պրոցեսի։
- Լնդի անհավասար ուրվագիծ – երբ լնդի ուրվագիծն ի ծնէ, կամ գերաճի հետևանքով ասիմետրիկ է։
- Էսթետիկ նկատառումներ -Լնդային ժպիտի վերացում , որին հաճախ հետևում է կերամիկական վինիրների կամ պսակների տեղադրումը։
Լնդի պլաստիկայի առավելությունները
Բարելավում է ժպիտի էսթետիկան
Բարելավվում է բերանի խոռոչի հիգիենան – լնդային պլաստիկայի միջոցով բերանի խոռոչում նվազում են այն վայրերը, որտեղ բակտերիաները կարող են կուտակվել, հետևաբար նվազում է լնդի բորբոքային հիվանդությունների և ատամների կարիեսի ռիսկը։
Ինքնավստահության ավելացում – Լնդի համաչափ և գեղեցիկ ուրվագծերը կարող են լավացնել ինքնագնահատականը։
Վերականգնողական մինիմալ շրջան – Պացիենտների մեծ մասը միջամտությունից հետո վերականգնվում են մի քանի օրվա ընթացքում՝ առանց բարդությունների։
Լնդի ռեցեսիա
Լնդի ռեցեսիան լնդեզրի գագաթային ուղղությամբ տեղաշարժն է (որպես արդյունք մերկանում են արմատները), որը կարող է լինել տարբեր պատճառներով: Դրանք են.
ա) Կոպիտ և տրավմատիկ խոզանակելը։
բ) Պերիօդոնտիտը (արմատը շրջապատող հյուսվածքների բորբոքումը) :
գ) Սանձիկների ու մկանների բարձր կպումները:
դ) Ատամների օրթոդոնտիկ տեղաշարժը թշային բարակ կորտիկալ
ոսկրի միջով։
ե) Լնդի ի սկբանէ բարակ լինելը
Ինչքան խոր է ռեցեսիան, այնքան դժվար է այդ հատվածի` պատշաճ մակարդակով հիգիենան իրականացնելը: Հատկապես վերին առջևի ատամների շրջանում ռեցեսիայի առաջացումը հանգեցնում է էսթետիկ խնդիրների: Ռեցեսիայով ատամները կարող են գերզգայուն լինել։
Ռեցեսիաների (մերկացած արմատների) վերացումը պլաստիկ պերիօդոնտալ միջամտություններով
Ռեցեսիաների վերացումը կատարվում է տեղային հյուսվածքներով կամ դրանք տեղափոխվում են (տրանսպլանտացիա է կատարվում) բերանի խոռոչի մի հատվածից դեպի մյուսը:
Ամփոփում
Լնդի պլաստիկան էֆեկտիվ միջամտություն է, որի նպատակն է էսթետիկայի, լնդերի ուրվագծի և ֆունկցիայի վերականգնումը։ Այն իրականացվում է և՛ բժշկական, և՛ կոսմետիկ ցուցումներով, ապահովելով երկարաժամկետ դրական արդյունք՝ մինիմալ վերականգնողական ժամանակով։ Եթե դուք ունեք լնդերի հետ կապված կոսմետիկ կամ ֆունկցիոնալ խնդիրներ, ապա իմացեք, որ դրանք լուծելի են։
Դիմե՛ք Dr. Bakalyan’s Perio Team-ին և ստացեք ձեր խնդիրների արագ և էֆեկտիվ լուծում։