Առողջություն

2 days ago

Կերատոկոնուս։ Ախտանիշները, բարդությունները և բուժման մեթոդները

Նյութը պատրաստվել է Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության և էսթետիկայի կենտրոնի հետ համատեղ։

Ի՞նչ է կերատոկոնուսը

Կերատոկոնուսը աչքի պրոգրեսիվող հիվանդություն է, որն ախտահարում է եղջերաթաղանթը՝ աչքի առաջային գմբեթանման, թափանցիկ մակերեսը։ Կերատոկոնուս ունեցող անձանց մոտ ժամանակի ընթացքում եղջերաթաղանթը բարակում է, դրա կառուցվածքը թուլանում է, առաջացնելով դրա կոնանման արտափքում։ Այս կոնանման արտափքումը խաթարում է լուսային ճառագայթների մուտքը դեպի աչք, հանգեցնելով տեսողության խանգարման։

Կերատոկոնուսի առաջացման հստակ պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն մասագետները կարծում են, որ այն գենետիկ, միջավայրային և բիոքիմիական գործոնների համատեղ արդյունքում։ Այն սովորաբար սկսում է զարգանալ սեռահասունացման տարիներին և պրոգրեսիվում ժամանակի ընթացքում։

Կերատոկոնուսի ախտանիշները

Կերատոկոնուսի ախտանիշները կարող են տարբեր լինել, կախված վիճակի ծանրությունից և առավել հաճախ ներառում են․

  1. Լղոզված տեսողություն – Տեսողության սրության կորուստ, անգամ կորեկցիոն ոսպնյակներ կրելու դեպքում։
  2. Աղավաղված տեսողություն – Ուղիղ գծերը կարող են թվալ թեք կամ ալիքավոր
  3. Լուսազգայունություն – Լույսի ճառագայթները հանգեցնում են դիսկոմֆորտի առաջացման։
  4. Կոնտակտային լինզաների կամ ակնոցների հաճախակի փոփոխություններ – Հիվանդության զարգացման հետևանքով հաճախակի անհրաժեշտ է լինում փոխել նշանակված օպտիկական ակնոցների կամ լինզաների պարամետրերը։
  5. Մեկ աչքով նայելիս՝ կրկնակի տեսողություն – Սա հայտնի է որպես մոնօկուլյար դիպլոպիա և առաջանում է մեկ աչքը փակելու և մյուսով նայելու ժամանակ։
  6. Առարկաների շուրջ լուսային շերտի առաջացում՝ հատկապես գիշերը։
  7. Աչքերի գրգռվածություն – Առաջանում է կոնտակտային լինզաների և աչքի եղջերաթաղանթի ոչ-ադեկվատ հպման հետևանքով, որն էլ ոսպնյակի ձևափոխված ուրվագծի հետանքն է։

Այս ախտանիշները գնալով վատթարանում են, ինչը խիստ կարևոր է դարձնում վաղ ախտորոշումը։

Կերատոկոնուսի բարդությունները

Կերատոկոնուսը չբուժելու դեպքում կարող են առաջանալ մի շարք բարդություններ, որոնցից են․

  1. Տեսողության զգալի վատթարացում
  2. Եղջերաթաղանթի սպիական փոփոխություններ
  3. Եղջերաթաղանթի խորանիստ շերտերում հեղուկի կուտակում ծանր դեպքերում, ինչը հանգեցնում է այտուցվածության և ցավի
  4. Եղջերաթաղանթի փոխպատվաստում – Կերատոկոնուսի ծանր դեպքերում հնարավոր է կարիք լինի կատարել եղջերաթաղանթի փոխպատվաստում, եթե բուժման այլ մեթոդները լինեն անարդյունավետ

Կերատոկոնուսի բուժման մեթոդները

Բուժման մեթոդների ընտրությունը կախված է հիվանդության ծանրությունից։ Բուժման եղանակներից են․

  1. Ակնոցներ կամ փափուկ կոնտակտային լինզաներ – արդյունավետ են թեթև դեպքերում և հիվանդության վաղ փուլերում
  2. Ռիգիդ գազաթափանցիկ (RGP) կոնտակտային լինզաներ – Այս լինզաները օգնում են բարելավել տեսողությունը, ապահովելով փափուկ արտացոլող մակերես
  3. Հիբրիդային կոնտակտային լինզաներ – Սրանք կոմբինացնում են ռիգիդ կենտրոնը փափուկ եզրային օղի հետ, ապահովելով և՛ հարմարավետություն, և՛ տեսողության բարելավում։
  4. Սպիտակուցաթաղանթային (սկլերալ) լինզաներ – Սրանք ավելի մեծ լինզաներ են, որոնք հպվում են աչքի սպիտակուցաթաղանթին և կամարաձև արտափքվում եղջերաթաղանթի առաջ։ Իդեալական են հիվանդության առավել ծանր դեպքերում։
  5. Եղջերաթաղանթային քրոս-լինքինգ (CXL) -Մինիմալ ինվազիվ միջամտություն է, որն ամրապնդում է եղջերաթաղանթը Ռիբոֆլավինի (Վիտամին B2) և ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով։ Այս մեթոդն օգնում է դանդաղեցնել հիվանդության առաջխաղացումը։
  6. Ինտակտներ – Փոքր պլաստիկե թիթեղներ են, որոնք վիրահատական ճանապարհով տեղադրվում են եղջերաթաղանթի մեջ՝ նպաստելով դրա ուրվագծի պահպանմանը, հետևաբար նաև տեսողության բարելավմանը։
  7. Եղջերաթաղանթի տրանսպլանտացիա – Անհրաժեշտ է ծանր դեպքերում, երբ առկա է եղջերաթաղանթի ծանր աստիճանի սպիացում կամ բարակում։

Ու՞մ պետք է դիմել

Եթե դուք ունեք տեսողության աղավաղում կամ մթագնում, լուսազգայունություն կամ ակնոցների ու լինզաների հաճախակի փոփոխության կարիք, ապա խորհրդակցեք ակնաբույժի հետ անմիջապես։

Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության և էսթետիկայի կենտրոնում ձեր այցն ամրագրել կարող եք Doctor Yan հավելվածի միջոցով։

Ամփոփում

Կերատոկոնուսը հնարավոր է բավական էֆեկտիվորեն բուժել, ճիշտ ժամանակին մասնագիտացված բժշկական օգնության դիմելու դեպքում։ Բուժման ամենատարբեր եղանակները հնարավորություն են տալիս դանդաղեցնել հիվանդության զարգացումը, պահպանել տեսողության սրությունը և կանխել բարդությունների առաջացում։ Ժամանակին ականաբույժի օգնությանը դիմելով դուք կպահպանեք ձեր տեսողությունն ու կյանքի որակը։

ԿԻՍՎԵԼ՝