Սրտի ՄՌՏ․ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ պացիենտին
Հոդվածը պատրաստվել է «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի հետ համատեղ։
Ի՞նչ է սրտի ՄՌՏ-ն
Սրտի ՄՌՏ-ն (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ՄՌՇ) ոչ ինվազիվ հետազոտության տեսակ է, որի միջոցով գնահատվում է սրտի կառուցվածքաֆունկցիոնալ վիճակը։ Ի տարբերություն ռենտգեն-հետազոտության և համակարգչային շերտագրության, որոնց աշխատանքի հիմքում ընկած է իոնիզացնող ճառագայթումը, ՄՌՏ-ի հիմքում հզոր մագնիսական դաշտն է, որը լիովին անվտանգ է։ ՄՌՏ-ի արդյունքում ստացվում են սրտի շատ մանրակրկիտ պատկերներ։ Այս հետազոտությունը օգնում է բժիշկ-սրտաբաններին՝ պացիենտների սրտային հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերում։
Ե՞րբ են նշանակում սրտի ՄՌՏ
Սրտի ՄՌՏ նշանակվում է, երբ բժշկին անհրաժեշտ է սրտի առվել դետալային պատկերում և գնահատում։ Ո”ր դեպքերում է դա կատարվում․
Սրտի ֆունկցիոնալ գնահատում
- եթե կա սրտամկանի թուլության կասկած կամ արյան մղելու ունակության նվազում
- սրտի խցիկների ծավալը, կծկումների ուժը և պատերի հաստությունը չափելու համար։
Սպիերի կամ վնասվածքների գնահատում
- սրտամկանի ինֆարկտից հետո ստուգել արդյոք առաջացել է սպիական հյուսվածք, որը կարող է վատացնել սրտի աշխատանքը։
Բորբոքման ախտորոշում
- միոկարդիտի (սրտամկանի բորբոքում) կասկածի դեպքում
Կարդիոմիոպաթիաներ (սրտամկանի հիվանդություններ)
- հիպերտրոֆիկ, դիլատացված կամ ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա հայտնաբերման համար
- եթե կա սրտի ժառանգական հիվանդության կասկած
Արյան շրջանառության անոմալիաներ և սրտի բնածին արատներ
- մեծահասակների և երեխաների մոտ սրտի բնածին արատների գնահատման համար
- վիրահատությունից առաջ կամ հետո սրտի անատոմիան հասկանալու համար
Պերիկարդի (սիրտը շրջապատող թաղանթ) հիվանդություններ
- բորբոքման կամ հեղուկի կուտակման կասկածի ժամանակ
- պերիկարդի ուռուցքների հերքման կամ հայտնաբերման համար
Ուռուցքի կասկած
- որպեսզի բացառենք հազվադեպ հանդիպող սրտի ուռուցքները կամ նրա շուրջ
Անհասկանալի դեպքեր
- եթե այլ մեթոդները (օրինակ՝ ԷՍԳ, սրտի ուլտրաձայնային հետազոտություն) ամբողջական պատկեր չեն տալիս և բուժող բժշկի մոտ դեռևս կան հարցեր։
- Եթե ձեզ առաջարկվել է կատարել սրտի ՄՌՏ, դա նշանակում է, որ բժիշկը ցանկանում է հնարավորինս ճշգրիտ հասկանալ ձեր սրտի վիճակը, որպեսզի ընտրի բուժման լավագույն մեթոդը:
Ինչպե՞ս է կատարվում սրտի ՄՌՏ-ն
Սրտի ՄՌՏ-ն անվտանգ և ոչ ինվազիվ պրոցեդուրա է: Ահա, թե ինչպես է այն սովորաբար ընթանում.
- Նախապատրաստում սկանավորումից առաջ
- Հարցաթերթիկ – Ձեզ կհարցնեն մետաղական իմպլանտների, սրտի ռիթմավարների , ալերգիաների կամ կլաուստրոֆոբիայի առկայության մասին:
- Կոնտրաստ – եթե Ձեզ հետազոտությունը հետազոտությունը նշանակել են կոնտրաստ նյութի ներարկմամբ, ապա Ձեր երակում նախորոք կտեղադրվի կաթետեր` կոնտրաստ նյութի ներարկման համար
- Կրծքավանդակի սափրում (տղամարդկանց դեպքում)
Հետազոտության ընթացքը
Կրծքավանդակի վրա փակցվում են հատուկ էլեկտրոդները սրտի ռիթմի գնահատման համար և դրվում է հատուկ սենսոր՝ սրտի հստակ պատկերներ ստանալու համար
- Կարևոր է անշարժ պառկել – նույնիսկ չնչին շարժումները կարող են նվազեցնել նկարների որակը:
- Բժշկի հրահանգները – Հետազոտության ընթացքում բժշկի կողմից կլինի հրահանգ պահել ձեր շունչը 5-15 վայրկյան։
Հետազոտության ընթացքում ՄՌՏ սարքը բարձր ձայներ է արձակում, ուստի ձեզ կտրամադրվեն ականջակալներ։
- Տևողություն – գործընթացը սովորաբար տևում է մոտ 60 րոպե։
Արդյունքները պատրաստ են լինում մի քանի օրից, քանի որ բժիշկ-ռադիոլոգին ժամանակ է անհրաժեշտ նկարների մանրամասն վերլուծության համար։
Կարևոր դիտարկումներ պացիենտների համար
- Կլաուստրոֆոբիա – Եթե դուք ունեք վախ փակ տարածություններից, ապա տեղեկացրեք դրա մասին ձեր բժշկին։ Նման դեպքում հնարավոր է կարիք լինի կիրառել թեթև հանգստացնող դեղորայք՝ հետազոտության հարթ ընթացքն ապահովելու համար։ Կլաուստրաֆոբիայի ծանր դեպքերում հետազոտությունը կատարում են դեղորայքային քնի`սեդացիայի միջոցով։
- Մետաղական իմպլանտներ և սարքավորումներ – տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք իմպլանտներ, սարքեր կամ մետաղական բեկորներ ձեր մարմնում, քանի որ դրանք զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ և դրանց որոշակի տեսակների առկայությունը հանդիսանում է ՄՌՏ հետազոտության հակացուցում։
- Ալերգիաներ և երիկամային անբավարարություն – Եթե ունեք երիկամների հետ կապված որևէ հիվանդություն կամ ալերգիկ եք, ապա անպայման տեղեկացրեք ձեր բժշկին դրա մասին։
- Հղիություն – ՄՌՏ հետազոտությունը լիովին անվտանգ է հղիների համար, սակայն սովորաբար խուսափում են այն հղիության առաջին եռամսյակում կատարելուց, եթե իհարկե չկա հսկող բժշկի ցուցում։
Սրտի ՄՌՏ-ն և հետազոտման այլ մեթոդները
- Էխոսրտագրություն – Էխոսրտագրությունն ավելի արագ, մատչելի և լայն տարածում ունեցող հետազոտություն է, սակայն չունի այն ճշգրտությունը, որն ապահովում է սրտի ՄՌՏ-ն։
- Սրտի համակարգչային շերտագրություն (Սրտի ԿՏ) – Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս ավելի արագ ստանալ սրտի պսակաձև անոթների պատկերները, սակայն այն կիրառում է ռենտգեն-ճառագայթում և չի տրամադրում սրտի հյուսվածքների այնպիսի ճշգրիտ տվյալներ, ինչպիսիք ստացվում են սրտի ՄՌՏ-ի դեպքում։
Ու՞մ դիմել
Սրտի ՄՌՏ-ն կարևորագույն հետազոտություն է և խիստ կարևոր է դիմել վստահելի մասնագետի։ Ամրագրեք ձեր հետազոտությունը ՄԻԲՍ բժշկական կենտրոնում և ստացեք վստահելի արդյունքներ, որոնք խիստ կարևոր են ձեր հետագա ախտորոշման ու բուժման համար։
Ամփոփում
Սրտի ՄՌՏ-ն բացառիկ հետազոտություն է, որն անհրաժեշտ է սրտային հիվանդությունների ախտորոշման և բուժման ճիշտ մարտավարության ընտրության համար։ Այն հանդիսանում է անփոխարինելի միջոց սրտային բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման համար։