Առողջություն

1 day ago

Խաղամոլություն․ ախտանիշները, հետևանքները և բուժումը

Նյութը պատրաստվել է հոգեբույժ, թմրաբան Վարդուհի Շաքարյանի հետ համատեղ։

Ի՞նչ է խաղամոլությունը

Խաղամոլությունը վարքագծային խանգարման տեսակ է, երբ անձը զգում է խաղադրույքներով խաղեր խաղալու անվերահսկելի ցանկություն՝ անկախ բացասական հետևանքներից։ Դրա բացասական ազդեցությունը միայն ֆինանսական չէ։ Այն հաճախ հանգեցնում է միջանձնային կապերի քայքայման, հոգեկան խանգարումների և կյանքի որակի զգալի անկման։

Ախտանիշներ

Խաղամոլության ախտանիշների իմացությունը խիստ կարևոր է վաղ միջամտության և բուժման համար։ Դրանք են․

  1. Շարունակական, համառ մտքեր խաղալու, ինչպես նախկին այնպես էլ ապագա խաղադրույքների մասին
  2. Կանգ առնելու անկարողություն – խաղալը թողնելու բազմաթիվ անհաջող փորձեր 
  3. Ռիսկի դիմելը – Խաղադրույքի շարունակական մեծացումը նույն քանակի հաճույք ստանալու համար
  4. Կորուստը հետ բերելու անկառավարելի ցանկություն – կորցրած գումարը հետ բերելու մոլուցքով կրկին ու կրկին խաղալը
  5. Պարտականությունների անտեսում – աշխատանքը, ընտանիքը և անձնական հարաբերություններն անցնում են ետին պլան
  6. Զգացմունքային պատասխան – դեպրեսիվ, դյուրագրգիռ, անհանգիստ վարքագիծ, երբ չկա խաղալու հնարավորություն

Ինչպե՞ս տարբերակել խաղամոլությունը

Վաղ ախտորոշումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ բուժման համար։ Գլխավոր տարբերակիչ նշաններից են․

Ընտանիքի անդամներն ու ընկերները հաճախ ավելի շուտ են նկատում տրամադրության և վարքագծի փոփոխությունները, քան անհատն ինքը։

Ի՞նչ է պետք անել խաղամոլության դեպքում

Խաղամոլության դեմ պայքարի արդյունավետ մարտավարության մաս են կազմում․

  1. Կախվածությունների մասնագետին դիմելը
  2. Ապրելակերպի փոփոխությունները
    • Բուքմեյքերական կայքերի և կազինոների մուտքի սահմանափակում
    • Օրվա ընթացքում ժամանակի ծախսելը այլ ակտիվությունների վրա
  3. Ֆինանսական երաշխիքների ստեղծում
    • Հանձնեք ձեր ֆինանսների հսկողությունը վստահված մարդու
    • Արգելափակեք բուքմեյքերական ընկերությունների ձեր հաշիվները

Երկարատև ապաքինում

Ապաքինումը երկարատև և աստիճանական գործընթաց է, որը պահանջում է նպատակասլացություն և ինֆորմացվածություն։ Ռեցիդիվներ կարող են լինել, սակայն դրանք անհրաժեշտ է դիտարկել որպես սովորելու և պայքարի ուժը մեծացնելու հնարավորություն։ Ընտանիքի անդամների ներառումը թերապիայի գործընթացում կարող է հարաբերություններում վստահության վերականգնման և էմոցիոնալ կայունության մեծ հնարավորություն տալ։

Ինչու՞ է կարևոր վաղ բուժումը

Որքան ուշ է ախտորոշվում և բուժվում խաղամոլությունը, այնքան մեծանում են ֆինանսական պարտքերը, քայքայվում են հարաբերությունները և առաջանում են հոգեկան խանգարումներ, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության մասին մտքերի։ Վաղ բուժումը հնարավորություն է տալիս ետ վերադառնալ նորմալ կյանքին ավելի կարճ ճանապարհով։

Ու՞մ դիմել

Ամրագրեք Ձեր այցը հոգեբույժ, թմրաբան, կախվածությունների մասնագետ Վարդուհի Շաքարյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով։

Ամփոփում

Խաղամոլությունը լրջագույն, սակայն կառավարելի ախտաբանական վիճակ է։ Դրա նշանների վաղ նկատելն ու մասնագիտացված օգնության դիմելը խիստ կարևոր են կախվածության հաղթահարման և կյանքի նորմալ հունին վերադառնալու համար։ Ընտանիքի անդամների, ընկերների և կախվածությունների մասնագետի աջակցությունը կենսական նշանակություն ունեն այս կործանարար խնդրի լուծման գործում։

ԿԻՍՎԵԼ՝