Առողջություն

4 months ago

Հեմոդիալիզ – Ի՞նչ է այն։ Ու՞մ է ցուցված։ Ի՞նչ բարդություններ ունի և ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ հեմոդիալիզից հրաժարվելու դեպքում

Ամրագրեք ձեր այցը բժիշկ-երիկամաբան (նեֆրոլոգ) Մանյա Աշոտի Քարամյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով։

Հեմոդիալիզը (դիալիզ) երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց համար բուժման շատ կարևոր մեթոդ է։ Երբ երիկամներն ի վիճակի չեն այլևս ադեկվատ կերպով ֆիլտրել նյութափոխանակության արգասիքներն ու հեռացնել օրգանիզմից ավելորդ հեղուկը, հեմոդիալիզն իր վրա է վերցնում այդ դերը։ Այս բլոգում մենք կբացահայտենք թե ի՞նչ է հեմոդիալիզը, ինչու՞ է այն անհրաժեշտ պացիենտներին, դրա հնարավոր բարդությունները և հեմոցիալիզից հրաժարվելու ռիսկերն ու հետևանքները։

Ի՞նչ է հեմոդիալիզը

Հեմոդիալիզը բժշկական միջամտություն է, որը կրկնօրինակում է առողջ երիկամների ֆունկցիան՝ հեռացնելով նյութափոխանակության արգասիքները, տոքսինները, հեղուկների ավելորդ քանակը արյունից։ Այս միջամտությունը կենսական նշանակություն ունի այն մարդկան համար, ում երիկամները չեն կարողանում լիարժեք կատարել իրենց ֆունկցիան։

Ինչու՞ է որոշ պացիենտների ցուցված հեմոդիալիզ

Պացիենտներին տարբեր պատճառներով է ցուցված լինում ենթարկվել հեմոդիալիզի։ Ամենատարածված պատճառը վերջին փուլի երիկամային անբավարարությունն է: Այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, աուտոիմուն հիվանդությունները (Օր․՝ պարբերական հիվանդություն) և գենետիկ խանգարումները կարող են հանգեցնել երիկամների վնասման։ Երբ երիկամները չեն կարողանում կատարել իրենց ֆունկցիան, օրգանիզմում կուտակվում են վնասակար նյութեր, որոնք հանգեցնում են լրջագույն բացասական հետևանքների ու բարդությունների։

Ի՞նչ է արտերիովենոզ (զարկերակ-երակային) խուղակը

Զարկերակ-երակային խուղակը վիրաբուժական եղանակով ստեղծվող կապ է զարկերակի և երակի միջև, որը հիմնականում ստեղծվում է վերին վերջույթների վրա։ Այս անոթային մուտքը խիստ կարևոր է հեմոդիալիզի իրականացման համար։ Դիալիզի ժամանակ արյունը դուրս է գալիս օրգանիզմից այդ խուղակի միջոցով, ֆիլտրվում է դիալիզի ապարատում, որտեղ հեռացվում են տոքսինները, և վերադառնում է մարմին։ Զարկերակ-երակային խուղակը հնարավորություն է տալիս էֆեկտիվորեն հանել արյունն օրգանիզմից և նորից վերադարձնել այն։

Ինչի՞ համար է անհրաժեշտ զարկերակ-երակային խուղակը

Զարկերակ-երակային խուղակներն առավել նախընտրելի են մնացած անոթային մուտքերից, քանի որ ծառայում են երկար ժամանակ և ունեն ինֆեկցման առավել ցածր ռիսկ։ Նրանք ապահովում են արյան մեծաքանակ հոսք, որն ապահովում է էֆեկտիվ դիալիզ։ Զարկերակ-երակային խուղակները նաև ժամանակի ընթացքում հանգեցնում են տվյալ երակի պատերի կազմափոխում, որը հեշտացնում է դիալիզի հաջորդ սեանսները։

Հեմոդիալիզի հնարավոր բարդությունները

Իհարկե հեմոդիալիզը հանդիսանում է մի միջամտություն, որը կրիտիկական նշանակություն ունի որոշակի խումբ հիվանդների կյանքի համար, սակայն այն ունի պոտենցիալ բարդություններ, որոնց մասին պացիենտները պետք է լինեն տեղեկացված։ Դրանք են․

Դիալիզից հրաժարվելու հետևանքները

Հրաժարվելը հեմոդիալիզից, երբ այն ցուցված է, ունի մի շարք կարևոր հետևանքներ։ Դրանք են․

Ամփոփում

Հեմոդիալիզը խաղում է կրիտիկական դեր այն մարդկանց կյանքում, որոնց մոտ առաջացել է երիկամային անբավարարություն։ Այն ունի կենսական նշանակություն, քանի որ հեռացնելով նյութափոխանակության վնասակար արգասիքներն ու հեղուկի ավելորդ քանակը, հնարավորություն է տալիս ապրել։

ԿԻՍՎԵԼ՝