Առողջություն

2 months ago

Կրծքերի փոքրացում. ցուցումները, հակացուցումները, բարդությունները և ովքե՞ր են ենթակա վիրահատության

Կրծքերի փոքրացման վիրահատությունը, որն այլ կերպ հայտնի է որպես ռեդուկցիոն մամոպլաստիկա, մի վիրահատական միջամտություն է, որին կանայք գնում են տարբեր պատճառներով։ Սովորաբար այն կապված է կոսմետիկ խնդիրների հետ, սակայն վիրահատությունը կարող է էական դրական ազդեցություն ունենալ ֆիզիկական և հոգեբանական առողջության վրա։ Ինչպես ցանկացած վիրահատական միջամտության, այնպես էլ կրծքերի փոքրացման դեպքում անյրաժեշտ է իմանալ ցուցումները, հակացուցումները, հնարավոր բարդությունները և թե ինչպե՞ս հասկանալ, դուք ճիշտ ընտրություն եք կատարել, թե ոչ։

Կրծքերի փոքրացման վիրահատության ցուցումները

Կրծքերի փոքրացման վիրահատությունը դիտարկվում է, եթե առկա են հետևյալ ախտանիշները․

Հակացուցումներ

Կրծքերի փոքրացումը կարող է նշանակալիորեն դրական անդրադառնալ կնոջ կյանքի որակի վրա, սակայն կան որոշակի իրավիճակներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել․

  1. Բժշկական ռիսկեր – Որոշակի ուղեկցող հիվանդությունները կամ ապրելակերպի հետ կապված գործոնները, ինչպիսիք են չվերահսկվող շաքարային դիաբետը, ճարպակալումը, ծխելը կամ սիրտանոթային հիվանդությունները մեծացնում են վիրահատական ռիսկը։
  2. Անիրատեսական սպասումներ – Անհրաժեշտ է, որպեսզի վիրահատության թեկնածուներն ունենան իրատեսական սպասումներ, այդ պատճառով վիրաբույժները պետք է գնահատեն պացիենտի մտավոր և հոգեբանական վիճակը՝ հասկանալու համար, արդյո՞ք նա պատրաստ է վիրահատությանը։
  3. Կրծքով կերակրելու պլաններ – Եթե կինը պատրաստվում է կրծքով կերակրման ապագայում, ապա դա պետք է անպայման քննարկվի վիրաբույժքի հետ, քանի որ վիրահատությունը կարող է բացասական անդրադառնալ կաթնագեղձեր գործունեության վրա։
  4. Տարիք և զարգացում – Երիտասարդ կանանց կրծքերը դեռևս լիարժեք ձևավորված չեն, և հնարավոր է, որպեսզի անհրաժեշտ լինի սպասել, մինչև կրծքագեղձերի աճի դադարը՝ վիրահատության դիտարկումից առաջ։

Բարդություններ

Ինչպես ցանկացած վիրահատություն, կրծքերի փոքրացման վիրահատությունը ևս ունի որոշակի ռիսկեր․

Ո՞վ է հանդիսանում վիրահատության թեկնածու

Հասկանալու համար, արդյոք դուք հանդիսանում եք կրծքերի փոքրացման վիրահատության թեկնածու անհրաժեշտ է խորհրդակցել պլաստիկ վիրաբույժի հետ։ Սովորաբար թեկնածուները․

Ամփոփում

Կրծքերի փոքրացման վիրահատությունը կարող է դառնալ ձեր կյանքը փոխող միջամտություն, որի միջոցով կհաղթահարեք ֆիզիկական դիսկոմֆորտը և էմոցիոնալ ճնշվածությունը։ Եթե դուք դիտարկում եք կրծքերի փոքրացման վիրահատության ենթարկվելը, խորհրդակցեք պլատիկ վիրաբույժի հետ՝ ներկայացնելով ձեզ հուզող խնդիրներն ու սպասումները։ Ձեր վիրաբույժը կօգնի ձեզ անցնել այդ պրոցեսով՝ ապահովելով ձեր անվտանգությունը և գոհունակությունն արդյունքից։

ԿԻՍՎԵԼ՝