Կրծքի իմպլանտներ․ 3 տեսակ և տարածված միֆեր
Կրծքի իմպլանտների մասին առկա տեղեկատվությունը կարող է շփոթեցնել շատերին, ովքեր դիտարկում են կրծքերի մեծացման վիրահատությունը։ Հաշվի առնելով իմպլանտների բազմաթիվ տեսակների առկայությունը, ինչպես նաև դրանց մասին շրջանառվող միֆերը՝ շատ կարևոր է վիրահատությունից առաջ ստանալ ճշգրիտ տեղեկատվություն։
Կրծքի իմպլանտների 3 տեսակները
1․ Սալինային իմպլանտներ
Սալինային իմպլանտները լցված են NaCl-ի ստերիլ լուծույթով
Դրանք տեղադրվում են դատարկ վիճակում, այնուհետև լիցքավորվում լուծույթով՝ ստանալու համար անհրաժեշտ ձև ու չափ
Իմպլանտի վնասվելու դեպքում լուծույթը ներծծվում է օրգանիզմում՝ առանց որևէ վնաս պատճառելու
Պացիենտներից շատերը համարում են, որ սալինային իմպլանետները ավելի քիչ բնական զգացողություն են առաջացնում, քան սիլիկոնները։
- Սիլիկոնե գելային իմպլանտներ
Այս իմպլանտները լցված են սիլիկոնային գելով, որը նմանակում է կրծքի բնական կոնսիստենցիան
Պացիենտների մեծ մասը գտնում է, որ սիլիկոնե իմպլանտներն ավելի բնական են թե՛ տեսքով, թե՛ զգացողությամբ։
Իմպլանտի պատռվածքի դեպքում, սովորաբար գելը մնում է իմպլանտի պատիճում կամ կարող է անցնել կրծքի՝ իմպլանտի համար նախատեսված գրպանիկ
Ցանկալի է իրականացնել կանոնավոր ՄՌՇ հետազոտություններ՝ աննկատ պատռվածքները հայտնաբերելու համար - Gummy Bear իմպլանտներ (Ձևակայուն իմպլանտներ)
Պատրաստված են ավելի ամուր սիլիկոնային գելից, որը պահպանում է իր ձև, անգամ եթե իմպլանտի պատիճը պատռվում է
Այս իմպլանտները հայտնի են իրենց ճկունությամբ և կարող են պահպանել ուրվագիծը՝ կանխելով կրծքի ալիքավորումը
Այս իմպլանտների միջոցով ստացվում է կրծքի ավելի բնական, անձրևի կաթիլին նմանվող ուրվագիծ, որն իդեալական է որոշ պացիենտների դեպքում
5 տարածված միֆ կրծքի իմպլանտի մասին
Միֆ 1։ Կրծքի իմպլանտները միշտ ունեն անբնական տեսք
Ժամանակակից իմպլանետները թույլ են տալիս ընտրել ճիշտ ուրվագիծ և չափս՝ ստանալով տվյալ մարդու մարմնին համապատասխանող իդեալական ձև
Փորձառու վիրաբույժները իմպլանտ ընտրելիս կարողանում են այն ճշգրիտ համապատասխանեցնել այն պացիենտի անատոմիային և ցանկություններին՝ ստանալով բնական տեսք։
Միֆ 2։ Կրծքի իմպլանտներն առաջացնում են կրծքագեղձի քաղցկեղ
Չկա որևէ հետազոտություն, որը հայտնաբերած կլինի կրծքագեղձի քաղցկեղի և իմպլանետների միջև առկա որևէ կապ։
Ամեն դեպքում կրծքի իմպլանտները կարող են դժվարեցնել կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը։
Միֆ 3։ Կրծքի իմպլանտները պետք է փոխարինվեն յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ
Իհարկե կրծքի իմպլանտները ամբողջ կյանքի համար չեն, սակայն 10 տարին մեկ դրանց փոխելու անհրաժեշտությունը միֆ է։
Իմպլանտները պետք է կանոնավոր կերպով ստուգվեն և փոխարինվեն միայն այն դեպքում, եթե առկա է պատռվածք, պատիճի կոնտրակտուրա կամ կրծքի այլ չափի կամ ուրվագծի ցանկություն։
Միֆ 4։ Բոլոր իմպլանտները առաջացնում են նույն զգացողոթյունը
Իմպլանտից առաջացած զգացողություննը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են դրա չափը, տեղակայումը և պացիենտի արդեն ունեցած կրծքային հյուսվածքը։
Պացիենտներից շատերը նշում են, որ սիլիկոնային իմպլանտները ավելի բնական զգացողություն են առաջացնում, ի համեմատ սալինային իմպլանտների։
Միֆ 5։ Կրծքի իմպլանտները միշտ կիրառվում են միայն կրծքերի մեծացման համար
Կրծքերի իպլամտները կիառվում են ոչ միայն չափերի, այլ նաև կրծքերի ուրվագծի և համամասնության համար։
Պացիենտները կարող են իրենք ընտրել, թե կրծքի չափերը որքանով են ցանկանում փոփոխել
Փորձառու վիրաբույժները կարողանում են հիանալի կերպով համագործակցել պացիենտների հետ՝ հասնելու համար իրենց ցանկալի արդյունքներին։
Կարդացեք նաև Կրծքերի ռեդուկցիոն մամոպլաստիկայի մասին։
Ամփոփում
Կրծքերի մեծացման վիրահատությունը անձնական որոշում է, որն անհրաժեշտ է կայացնել տեղեկանալով գոյություն ունեցող իմպլանտների առանձնահատկություններին։ Գոյություն ունեցող միֆերի փոխարեն իրականությունն իմանալով պացիենտները կարող են գիտակցված որոշում կայացնել այդ հարցում։
Կրծքերի իմպլանտների արտադրությունն անցել է երկար ճանապարհ՝ ստանալու համար ավելի բնական տեսք և զգացողություն առաջացնող իմպլանտներ։ Ընտրելով ձեզ համար առավել հարմարավետ տարբերակը, կարող եք հասնել ձեր ուզած արդյունքին և այդ ճանապարհին ձեր ուղեկիցն է լինելու ձեր վիրաբույժը։