Լակտոզային անտանելիություն․ ախտանիշներ, նշաններ, ու՞մ դիմել

Լակտոզային անտանելիությունը տարածված մարսողական խնդիր է։ Այն առաջանում է, երբ օրգանիզմն ի վիճակի չի լինում ամբողջապես մարսել լակտոզը, որը կաթում և կաթնամթերքում պարունակվող շաքար է։ Չնայած լակտոզային անտանելիությունը չի սպառնում մարդու կյանքին, այն կարող է առաջացնել դիսկոմֆորտ և բացասական ազդել կյանքի որակի վրա։
Լակտոզային անբավարարության ախտանիշները
- Մարսողության խանգարումներ․- Որովայնի ցավ
- Գղտոցներ
- Վքնածություն
- Լուծ
 
- Սրտխառնոց և փսխում․- Որոշ պացիենտների մոտ կարող է դիտվել սրտխառնոց և փսխում՝ լակտոզ պարունակող սննդի կամ խմիչքների ընդունումից հետո
 
Լակտոզային անտանելիության նշանները
- Ուտելուց հետո ախտանիշների առաջացման ուշացում- Ախտանիշները սովարաբար հայտնվում են լակտոզ պարունակող սննդի ընդունումից 30 րոպեից մինչև 2 ժամ անց
 
- Ախտանիշների հաճախականությունը- Ախտանիշների մշտապես ի հայտ գալը կաթնամթերքի օգտագործումից հետո
 
- Տարիքը- Լակտոզային անբավարարությունը հաճախ ի հայտ է գալիս մանկական հասակում և տարիքի դառնում է ավելի արտահայտված
 
Լակտոզային անտանելիության բուժումը․
- Սննդակարգի փոփոխություններ․- Պարզել սննի այն տեսակները, որոնք ունեն լակտոզի բարձր պարունակություն (կաթ, պանիր, յոգուրտ, պաղպաղակ) և սահմանափակել դրանց օգտագործումը
- Ընտրել կաթնամթերքի լակտոզ չպարունակող (lactose-free) կամ լակտոզի ցածր պարունակությամբ (low-lactose) փոխարինիչներ
 
- Կաթնամթերքի աստիճանական ընդունում․- Որոշ մարիկ կարող են ընդունել ցածր քնակությամբ լակտոզ, և լակտոզ պարունակող սննդամթերքի աստիճանաբար ավելացվող քանակի դեպքում կարող են մեծացնել տոլերանտությունը լակտոզի նկատմամբ
 
- Լակտազի հավելումներ․- Լակտազա պարունակող մարսողական հավելումների կիրառում՝ նախքան լակտոզ պարունակող սննդի ընդունումը, որպեսզի հնարավոր դառնա լակտոզի մարսումը
 
- Պրոբիոտիկներ- Պրոբիոտիկները կարող են օգնել բարելավել աղիների վիճակը և նվազեցնել լակտոզային անտանելիության ախտանիշները
 
- Կարդալ սննդամթերքի պիտակները- Անհրաժեշտ է ուշադիր կերպով կարդալ սննդի պիտակները և գտնել այն բաղադրիչները, որոնք կարող են լակտոզ պարունակել
 
- Դիմել բժշկի- Եթե ունեք վերը նշված ախտանիշները, ապա անպայման անհրաժեշտ է ստանալ գաստրոէնտերոլոգի և սննդաբանի խորհրդատվություն՝ ճշգրիտ ախտորոշման, բուժման և ճիշտ սննդակարգի ձևավորման համար։
 
Ամփոփում
Լակտոզային անտանելիությունը մի վիճակ է, որը պահանջում է ուշադիր լինել սննդամթերքի ընտրության և ապրելակերպի հարցում։ Ախտանիշների և նշանների իմացությունը նպաստում է ժամանակին բժշկի դիմելուն և ճշգրիտ ախտորոշում ու բուժում ստանալուն։
Լակտոզային անտանելիության ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել գաստրոէնտերոլոգի և սննդաբանի։
