Ստամոքսի այրոց (Изжога)
Ռեֆլյուքս կերակրափողաբորբը (ռեֆլյուքս էզոֆագիտ, թթվային ռեֆլյուքս) մի իրավիճակ է, երբ ստամոքսահյութը, որն ունի թթվային միջավայրը, անցնում է դեպի կերակրափող՝ հանգեցնելով ախտանիշների լայն խմբի, իսկ ժամանակին չբուժելու դեպքում նաև մի շարք բարդությունների։
Այս հոդվածում կարող եք գտնել ռեֆլյուքս էզոֆագիտի նշանները, ախտանիշները, պոտենցիալ բարդությունները և թե ինչ պետք է անել նման դեպքում։
Նշաններ և ախտանիշներ․
- Այրոցի զգացում – Այն զգացվում է կրծքավանդակում, առավել հաճախ ուտելուց և պառկելուց հետո
- Հետհոսք – Բերանում թթվայի համի զհացում, պայմանավորված ստամոքսահյութի հետհոսքով
- Կուլ տալու դժվարություն – Դիսկոմգֆորտ կամ կուլ տալու ժամանակ
- Հետկրծոսկրային ցավ – Սուր կամ ճնշող ցավ կրծքավանդակում, որը կարող է նմանվել սրտամկանի ինֆարկտի ժամանակ առաջացող ցավին։
- Քրոնիկ հազ – Կայուն հազ, հատկապես գիշերային ժամերին
- Կոկորդի ցավ և ձայնի «կտրվածության» զգացում – Ձայնալարերի գրգռումը թթվային ստամոքսահյութով կարող է հանգեցնել այս վիճակին։
Հնարավոր բարդություններ
- Կերակրափողի ստրիկտուրաներ – Երկարատև բորբոքումը կարող է հանգեցնել կերակրափողի նեղացման, որը կհանգեցնի կուլ տալու դժվարացման
- Բարետի կերակրափող – Մնայուն, երկարատև ռեֆլյուքսը կարող է հանգեցնել կերակրափողի լորձաթաղանթի բջիջների կառուցվածքային փոփոխությունների, ինչը մեծացնում է կերակրափողի քաղցկեղի ռիսկը։
- Շնչառական խանգարումներ – Ստամոքսահյութի անցումը շնչուղիներ և թոքեր հանգեցնում է շնչառական համակարգի այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ասթման և թոքաբորբը։
Ի՞նչ է պետք անել
- Ապրելակերպի փոփոխություններ – Մարմնի զանգվածի նվազեցումը, միաժամանակ մեծ քանակությամբ չուտելը, անմիջապես ուտելուց հետո չպառկելը կարող են օգնել նվազեցնել ռեֆլյուքս կերակրափողաբորբի հետ կապված ախտանիշները։
- Սննդակարգի փոփոխություններ – Հասկանալ և խուսափել դրդիչ սննդից, ինչպիսիք կարող են լինել ցիտրուսային մրգերը, լոլիկը, շոկոլադըմ կծու կամ ճարպային ուտելիքը։
- Անկողնում բարձրացնել գլխատակը – Մարմնի վերին կեսի ավելի բարձր դիրքը կարող է մինիմալի հասցնել գիշերային ժամերին առաջացող ռեֆլյուքսի քանակը։
- Դեղորայք – Թթվամարիչների օգտագործումը, ինչպիսիք են պրոտոնային պոմպի ինհիբիտորները, կարող են նվազեցնել ախտանիշները, սակայն դրանք անհրաժեշտ է օգտագործել միայն բժշկի նշանակումից հետո։
- Խորհրդատվություն գաստրոէնտերոլոգի հետ – Պրոֆեսիոնալ մասնագետը կկարողանա ճշգրիտ ախտորոշել և համապատասխան բուժում նշանակել կյանքի որակի բարձրացման և բարդություններից խուսափելու նպատակով։
- Մշտադիտարկում – Պարբերաբար ստուգումները խիստ կարևոր են վիճակի պարբերական գնահատման և բուժման պլանի փոփոխությունների համար։
Շատ կարևոր է լինել ուշադիր և նախաձեռնող ռեֆլյուքս կերակրափողաբորբի բուժման հարցում, քանի որ չբուժվելու դեպքում այն կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։
Ամփոփում
Կարևոր է ուշադիր լինել վերը թվարկված ախտանիշների հանդեպ, քանի որ դրանք կարող են հուշել ռեֆլյուքս կերակրափողաբորբի առկայության մասին։ Ժամանակին բժշկական օգնության դիմելը խստորեն նպաստում է էֆեկտիվ բուժմանը և հնարավոր ծանր բարդություններից խուսափելուն։
Ամրագրեք Ձեր այցը գաստրոէնտերոլոգի մոտ առանց զանգերի՝ Doctor Yan հավելվածի միջոցով։