Միջոցառումներ

1 year ago

«ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ» միջդիսցիպլինար գիտաժողով

MedProgress Healthcare Foundation/ ՄեդՊրոգրես Առողջապահական հիմնադրամ -ը կազմակերպել է միջդիսցիպլինար գիտաժողով «ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ» թեմայով, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-19-ին Հայ-ռուսական համալսարանում։

Ծրագիր

Օր 1, սեպտեմբերի 18

9:00-10:00 Հյուրերի ընդունում, մասնակիցների գրանցում
• 10:00-10:15 Բացման խոսք – Տաթեւիկ Խաչատրյան, հիմնադիր-տնօրեն ՄեդՊրոգրես ԱՀ
10:15-10:30 Ողջույնի խոսք – պրոֆ. Էդուարդ Սանդոյան,ռեկտոր, Ռուս-հայկական
համալսարան
10:30-11:00 « Ճարպակալման էնդոկրին մեխանիզմները» -պրոֆ. Ելենա Աղաջանովա,
էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ
11:00-11:30 «Երեխաների եւ դեռահասների ավելցուկային քաշի եւ գիրության
հիմնախնդիրները ։ Տարածվածությունը ՀՀ-ում» Մարինա Մելքումովա, մանկաբույժ,
Արաբկիր ԲՀ-Երեխաների եւ դեռահասների սռողջության ինստիտուտ, դեռահասային
առողջության ծրագրերի համակարգող
11:30-12:00 «Ավելցուկային քաշի եւ ճարպակալման խնդիրը մանկաբույժի
պրակտիկայում»։ Եվա Մովսեսյան, Երեխաների եւ դեռահասների առողջության եւ
զարգացման ծրագրերի համակարգող, Արաբկիր ԲՀ, Մանկաբույժների հայկական
ասոցիացիայի տնօրեն
12:00-12:30 «Նուտրիենների դերը ճարպակալման պրոցեսում։ Վարքագծային նյարդային
էնդոկրինոլոգիա», Արմեն Մինասյան, գործադիր տնօրեն, Idea հիմնադրամ
12:30-13:00 «Ճարպակալումը որպես սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների
ռիսկի գործոն» – Օրդյան Մարինա, սրտաբան, բ.գ.թ, Դիալաբ ԲԿ
13:00-13:30 ընդմիջում
13:30-14:00 «Գեր տղամարդու ուրոլոգիական եւ վերարտադրողական խնդիրները» ,
Գեւորգ Գրիգորյան, Վլ. Ավագյան ԲԿ, Անդրոլոգիական ծառայության ղեկավար, ուրոլոգ
• 14:00- 14:30 «Ճարպակալում եւ սեռական խանգարումներ։» Վրեժ Շահրամանյան, բ.գ.թ ,
դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի
համալսարանական կլինիկայի ղեկավար, սեքսոպաթոլոգ
14:30:15:00 «Ճարպակալումը որպես հոգեբուժական բուժման կողմնակի էֆեկտ» Հայկ
Խոջայան , Մեփլ- Լիփս Հայ-կանադական ԲԿ, հոգեկան առողջության վերականգնման
ծառայության ղեկավար, ԵՊԲՀ դասախոս, հոգեբույժ

2
• 15:00-15:30 ընդմիջում
• 15:30-16:00 «Ճարպակալումը որպես XXI դարի հիվանդություն։ Բարիատրիկ/
մետաբոլիկ վիրաբուժությունը որպես ճարպակալման բուժման արդյունավետ
տարբերակ» Լեւոն Գրիգորյան, Սլավմեդ ԲԿ, Էնդոսկոպիկ եւ լապարասկոպիկ
վիրաբուժության ծառայության ղեկավար, բարիատրիկ վիրաբույժ
16:00-16:30 «Ճարպակալում ունեցող պացիենտի վիրաբուժության նորագույն մեթոդների
տակտիկական ընտրությունը » դոկտոր-պրոֆ. Յուրի Յաշկով,« Բարիատրիկ
վիրաբուժության միության» նախագահ, ընդհանուր եւ բարիատրիկ վիրաբույժ, ՌԴ
• 16:30-17:00 «Վիտամին-միներալային կոմպլեքսների կիրառությունը բարիատրիկ
վիրահատություններից հետո» Մալիխինա Ալեքսանդրա, թերապեւտ, կլինիկական
դեղաբան, բ.գ.թ, ՌԴ
• 17:00-18:00 Պանելային քննարկում, կլինիկական դեպքերի վերլուծություն- Լեւոն
Գրիգորյան, Աղաջանովա Ելենա, Յաշկով Յուրի, Վրեժ Շահրամանյան

Օր 2, Սեպտեմբերի 19

9:00-9:30 Մասնակիցների գրանցում
• 9:30-10:00 «Ճարպակալումը եւ ավելցուկային քաշը որպես գլոբալ եւ լոկալ հիմնախնդիր։
Տարածվածությունը ՀՀ-ում։» Դիանա Անդրեասյան, ՀՀ ԱՆ ԱԱԻ տնօրենի տեղակալ,
Ազգային առողջապահության ինֆորմացիոն անալիտիկ կենտրոնի տնօրեն, բ. գ. թ
10.00-10:30 «Պրեդիաբետով պացիենտը էնդոկրինոլոգի դիտանկյունում։ Թերապեւտիկ
մոտեցումները» -պրոֆ. Ելենա Աղաջանովա, էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի
ամբիոնի վարիչ
10:30-11:00 «Ապնոէ եւ ճարպակալում» Սամսոն Խաչատրյան, ՀՀ ԱՆ ԱԱԻ փոխտնօրեն,
բ.գ.թ, նյարդաբան
11:00-11:30 «Գեր եւ շնչասպառ» դոկտոր-պրոֆեսոր Մարինե Պետրոսյան, Իզմիրլյան ԲԿ,
թոքաբան
• 11:30-12:00 «Ճարպակալումը տարեցների մոտ» Լամարա Մանուկյան,
թերապեւտ ,ծերաբույժ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական
ասոցիացիայի նախագահ
12:00-12:30 «Աղիքային միկրոբիոտա։ Ճարպակալման բուժման ապագայի տեսլականը»
Դիանա Սողոմոնյան, ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի
մանրէաբանության եւ արտադրանքի վերահսկողության լաբորատորիայի վարիչ, կ.գ.թ,
մանրէաբան

3
• 12:30-13:00 Գործընկերներ ՝ STADA Armenia, Doctor Yan
13:00-13:30 ընդմիջում
• 13:30-14:00 «Կենսաբանական ակտիվ հավելումների ՝ մարդու օրգանիզմի վրա
ազդեցության մեխանիզմները» , Արսեն Առաքելյան, Կենսաբժշկության եւ ֆարմացիայի
ինստիտուտի ղեկավար, կ.գ.դոկտոր, RAU
14:00-14:30 «Կենսաբանական ակտիվ հավելումների դերը կանանց ավելցուկային քաշի
նվազեցման դեպքում» , Աննա Գրիգորյան, ք.գ.թ, դոցենտ, Ընդհանուր եւ դեղագործական
քիմիայի ամբիոնի վարիչ,RAU
• 14:30- 15:00 «Ճարպակալման դեղորայքային բուժման խնդիրները» Անահիտ Այվազյան,
բ.գ.թ, դոցենտ, Դեղաբանության ամբիոն, RAU
15:00-15:30 «Ճարպալույծ վիտամիններ։ Վիտ Դ, միֆեր եւ իրականություն», Հայկ
Մանասյան, Էլիտ-Մեդ ԲԿ, գաստրոէնտերոլոգ
15:30-16:00 «Պացիենտի եւ բժշկի իրավաբանական պաշտպանվածությունը», Տիգրան
Սահակյան, ԼՍ-Ցիտադել իրավաբանական ընկերության հիմնադիր -տնօրեն,
իրավաբան
16:00-16:30 «Բժշկի բրենդի ձեւավորում» Դավիթ Տոնոյան, Բժշկական գենետիկայի եւ
առողջության առաջնային պահպանման կենտրոն, ուրոլոգ

Փակման արարողություն

ԿԻՍՎԵԼ՝