Վինիրներ

Նյութը պատրաստվել է օրթոպեդ-ստոմատոլոգ Լիլիթ Ավետիսյանի հետ համատեղ։
Վինիրները պոպուլյար կոսմետիկ ստոմատոլոգիական միջոց են, որոնց միջոցով վերականգնվում է պացիենտների գեղեցիկ ժպիտը։ Այս բարակ (0․2-0․3մմ) թաղանթները պատրաստվում են անհատական սկզբունքով և ամրացվում են ատամների առաջային մակերեսին՝ լուծելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ատամների գույնի փոփոխությունները, եզրերի մաշվածությունը, անհարթությունը, ատամների միջև առկա ճեղքերը։
Վինիրների տեղադրումը բաղկացած է մի քանի պարզ քայլերից։ Նախ ստոմատոլոգը հղկում է ատամները՝ հեռացնելով էմալի շատ բարակ շերտ՝ 0․2-0․4մմ, ապահովելու համար վինիրների ճիշտ տեղադրումը։ Այնուհետև հատուկ մեթոդով վերցվում են հղկված ատամների չափսերը, որպեսզի ստեղծվելիք վինիրները համապատասխանեն դրանց։ Բժիշկը պացիենտի հետ քննարկում է վինիրների նախընտրելի գույնը, չափերը, ուրվագիծը և այլն։ Վինիրների տեղադրումից հետո պացիենտի ժպիտն արմատապես փոխվում է՝ դառնալով կատարյալ։
Վիիրների առավելություններից են։
- Ունեն բնական տեսք
- Ծառայում են տարիներ շարունակ
- ժամանակի ընթացքում չեն կորցնում էսթետիկ հատկությունները
Պետք է հաշվի առնել, որ վինիրների տեղադրումն ունի նաև բուժական հիմնավորում՝ հետևյալ դեպքերում․
- Ներվազրկման հետևանքով խիստ գունափոխված ատամներ
- Էմալի էրոզիաներ
- Մի շարք դեղեր (օրինակ տետրացիկլինային հակաբիոտիկներ) ընդունելու հետևանքով առաջացած վարդագույն ատամներ
- Կծվածքի թեթև շեղումներ, որոնք պացիենտը չի ցանկանում շտկել բրեկետների միջոցով
Խորհրադատվության համար կարող եք գրանցվել օրթոպեդ-ստոմատոլոգ Լիլիթ Ավետիսյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով։