Uncategorized

1 year ago

Միզապարկի լեյկոպլակիա

Նյութը պատրաստվել է ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ համատեղ։

Միզապարկի լեյկոպլակիան բնութագրվում է որպես բարակ, սպիտակ թաղանթների առաջացում միզապարկի լորձաթաղանթի վրա։ Չնայած այդ թաղանթները հիմնականում բարորակ են (քաղցկեղածին չեն), դրանք կարող են նաև միզապարկի քաղցկեղի նախնական նշան լինել։

Ախտանիշները

Հաճապ լեյկոպլակիան չի առաջացնում ակնհայտ ախտանիշներ։ Շատ դեպքերում այն բացահայտվում է պրոֆիլակտիկ ստուգումների կամ միզապարկի այլ խնդիրների ժամանակ։ Սակայն այն կարող է նաև ուղեկցվել ախտանիշներով, որոնցից են․

Կարևոր է նշել, որ այս ախտանիշները միշտ չէ, որ վկայում են միզապարկի լեյկոպլակիայի մասին և կարող են առաջանալ միզապարկի այլ խնդիրների և ինֆեկցիաների դեպքում ևս։ Եթե ունեք այս ախտանշներից որևէ մեկը, ապա շատ կարևոր է խորհրդակցել ուրոլոգի հետ՝ ճշգրիտ ախտորոշման և բուժման համար։

Պատճառները

Միզապարկի լեյկոպլակիայի բուն պատճառը դեռևս անհայտ է, սակայն ռիսկի գործոններից են․

Բուժումը

Միզապարկի լեյկոպլակիայի բուժումը կախված է մի շարք գործոններից, որոնցից են պրոցեսի տարածվածությունը, ախտանիշների առկայությունը և նախաքաղցկեղային կամ քաղցկեղային փոփոխությունների առկայությունը։ Բուժման մեթոդներից են․

Ամփոփում

Միզապարկի լեյկոպլակիան բնութագրվում է միզապարկի լորձաթաղանթում բարակ, սպիտակ թաղաթների առաջացումով։ Չնայած ախտանիշները միշտ չէ, որ դրսևորվում են, սակայն առավել տարածվածներն են մեզում արյան առկայությունը, հաճախակի միզարձակությունը, կոնքում ցավը և անզսպելի միզարձակության ցանկությունը։ Խիստ կարևոր դիմել ուրոլոգի՝ վերոնշյալ ախտանիշների առկայության դեպքում։ Հիմքում ընկած պատճառի հայտնաբերումը, ծխելը թողները և քրոնիկ բորբոքման բուժումը կարող են հանգեցնել միզապարկի լեյկոպլակիայի դրական կանխատեսմանը և բարդությունների առաջացման ռիսկի նվազմանը։

ԿԻՍՎԵԼ՝