Հավելված

12 months ago

«Անձնական օգնական» փաթեթ

Անձնական օգնական փաթեթ

Doctor Yan-ը նախաձեռնել է մի հեղափոխական ծրագիր, որը կոչված է թեթևացնել վաղ առավոտից մինչև ուշ երեկո զանգերին պատասխանող բժիշկների կյանքը։ Այդ ծրագիրը «Անձնական օգնական» փաթեթն է։

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Անձնական օգնական» փաթեթը․

Փաթեթի շրջանակներում մենք բժշկին տրամադրում ենք հեռախոսահամար, որը բժիշկը տեղադրում է սոցցանցերի իր էջերում և այն բոլոր հարթակներում, որտեղից պացիենտը կարող է իմանալ բժշկի հեռախոսահամարը։ Պացիենտները զանգում են այդ հեռախոսահամարով և զանգին պատասխանող անձնական օգնականը հերթագրում է պացիենտին՝ ըստ բժշկի օրացույցի։ Պացիենտը ստանում է SMS հաղորդագրություն՝ իր գրանցման օրվա ու ժամի մասին։ Իսկ բժիշկը ստանում է ո՛չ թե երկարատև հեռախոսազանգ ամենաանհարմար պահերին, այլ ընդամենը մեկ ծանուցում (notification) գրանցման հայտի վերաբերյալ, որը կարող է հաստատել կամ չեղարկել ըստ իր հարմարության։ Չեղարկման դեպքում իր անձնական օգնականը կգտնի մեկ այլ ժամ, որը հարմար է նաև բժշկին։

Այցից հետո պացիենտը գնահատում է իր այցելությունը ու կարող է թողնել մեկնաբանություն, որի շնորհիվ բարձրանում է բժշկի ռեյտինգը և նա առավել տեսանելի է դառնում որոնման արդյունքներում։

Այլեւս վե՛րջ ամենաանհարմար պահին բազմաթիվ հեռախոսազանգերին, որոնք խանգարում են Ձեր աշխատանքային եւ անձնական առօրյան՝ Ձեր անձնական օգնականը կզբաղվի Ձեր զանգերով եւ գրանցումներով։

Փաթեթի արժեքն է 45.000 դրամ/ամսական, որի շրջանակներում Դուք կստանաք`

■Անձնական օգնական
■ Ամսվա ընթացքում անսահմանափակ գրանցումներ
■ Ընթացիք իրազեկող հրապարակումներ եւ մասնագիտական գովազդ
■ Անհատական QR կոդ
■ 24/7 աջակցություն

Մասնակցություն Doctor Yan-ի այլ նախագծերին Փաթեթը ձեռք բերելու համար անհրաժեշտ է ներբեռնել Doctor Yan Partner բջջային հավելվածը, գրանցվել այնտեղ եւ այնուհետեւ կապվել մեր աջակցման կենտրոնի հետ զանգի միջոցով։

ԿԻՍՎԵԼ՝