Առողջություն

12 months ago

Հակադեպրեսանտներ և սեռական ցանկություն

Այն ամենը ինչ հարկավոր է իմանալ

Հակադեպրեսանտները դեղերի խումբ են, որոնք սովորաբար նշանակվում են դեպրեսիայի, անհանգստության և հոգեկան առողջության այլ խնդիրների բուժման նպատակով: Չնայած որ այս խմբի դեղերը շատ արդյունատվետ են ախտանիշների կառավարման և վերացման համար, դրանք ունեն մի շարք կողմնակի ազդեցություններ, որոնցից մեկը լիբիդոյի կամ սեռական ցանկության նվազումն է։

Ինչպե՞ս են հակադեպրեսանտներն ազդում լիբիդոյի վրա

Հակադեպրեսանտներն աշխատում են հետևյալ կերպ․դրանք գլխուղեղում կարգավորում են որոշակի նյարդամիջնորդանյութերի քանակները՝ ինչպիսիք են սերոտոնինը, դոֆամինը և նորադրենալինը։ Այս նյութերը մասնակցում են մի շարք հոգեկան ֆունկցիաների, ինչպես նաև սեռական ֆունկցիայի կարգավորման պրոցեսներին, հետևաբար գլխուղեղում այս նյութերի քանակական փոփոխությունները կարող են առաջացնել լիբիդոյի նվազում և սեռական ֆունկցիայի խանգարում։

Տարբեր խմբերի հակադեպրեսանտները կարող են տարբեր ազդեցություն ունենալ լիբիդոյի վրա: Հայտնի է, որ սերոտոնինի ընտրողական հետզավթման ինհիբիտորները (SSRIs), որոնք սովորաբար ամենահաճախ նշանակվող  հակադեպրեսանտներն են, սեռական ֆունկցիայի և լիբիդոյի վրա, ունեն արտահայտված կողմնակի ազդեցություն, դրանք կարող են բերել ուշացած օրգազմի և էրեկցիայի հասնելու կամ պահպանելու դժվարության:

Այլ հակադեպրեսանտները, ինչպիսիք են բուպրոպիոնը և միրտազապինը, ավելի քիչ հավանական է, որ առաջացնեն սեռական կողմնակի ազդեցություններ: Նույնիսկ ըստ որոշ ուսումնասիրությունների այս դեղամիջոցները կարող են բարելավել սեռական ֆունկցիան որոշ հիվանդների մոտ:

Հակադեպրեսանտների սեռական կողմնակի ազդեցությունների կառավարում

Եթե դուք օգտագործում եք հակադեպրեսանտներ և ունեք սեռական ֆունկցիայի վրա ազդող կողմնակի երևույթներ, ապա դիմեք ձեր հոգեբույժին և առանց կաշկանդվելու տեղեկացրեք խնդրի մասին, նա կարող է փոխել այն մեկ այլ դեղամիջոցով, որը կարող է ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունենալ սեռական ֆունկցիայի վրա։ Խորհուրդ է տրվում նաև  դիմել սեքսոլոգի։ Նրանք ձեզ խորհուրդ կտան օգտագործել դեղամիջոցներ, որոնք ձեզ կօգնեն կարգավորել հակադեպրեսանտների հետևանքով առաջացած սեռական դիսֆունկցիան։ 

Հակադեպրեսանտների սեռական կողմնակի ազդեցությունները կառավարելու այլ միջոցառումների են.

ԿԻՍՎԵԼ՝