Առողջություն

2 years ago

Գաստրոսկոպիա

Գաստրոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որի ժամանակ հետազոտվում է մարսողական համակարգի վերին հատվածը՝ ներառյալ կերակրափողը, ստամոքսը և 12-մատնյա աղին։ Այն իրականացվում է ճկուն էնդոսկոպով, որի ծայրին կա լույս և տեսախցիկ։

Գաստրոսկոպիայի ժամանակ պացիենտը լինում է սեդացված (քնեցված) և ոչինչ չի զգում։ Հարկ է նշել, որ խոսքը չի վերաբերվում ընդհանուր անզգայացմանը (նարկոզին)։ Սարքն անցնում է կերակրափողով դեպի ստամոքս։ Հետազոտությունը տևում է 15-30 րոպե։

Գաստրոսկոպիա սովորաբար իրականացվում է հետևյալ ախտանիշների դեպքում․

Այս հետազոտության միջոցով ախտորոշվում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են․

Հետազոտության ընթացքում բժիշկը կարող է բիոպսիա կատարել (վերցնել հյուսվածքի նմուշ), հյուսվածաբանական հետազոտության համար, որի շնորհիվ հնարավոր է հստակ ախտորոշել առկա հիվանդությունը։ Բիոպսիան իրականացվում է փոքր սարքով, որը գտնվում է էնդոսկոպի ծայրին։ Այն անցավ է և չի պահանջում հավելյալ անզգայացում։ .

Հետազոտությունից հետո հնարավոր է մի քանի օր տհաճ զգացողություն ունենալ կոկորդում, որն իհարկե անցնում է առանց հետևանքների։ Հետազոտությունից անհրաժեշտ է ճշգրտորեն հետևել բժշկի ցուցումներին և մի քանի ժամ չուտել ոչինչ։

Գաստրոսկոպիան ընդհանուր առմամբ անվտանգ և կանխատեսելի միջոցառում է և բարդություններ առաջանում ենե խիստ հազվադեպ, որոնք սովորաբար լինում են հեշտ կառավարելի։

Ամփոփում

Գաստրոսկոպիան կարևորագույն հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել մարսողական համակարգի վերին հատվածները, կատարել ճշգրիտ ախտորոշում և անգամ բուժական որոշ միջամտություններ։ Եթե ունեք մարսողական խանգարումներ, ապա անհրաժեշտ է խոսել ձեր բժշկի հետ և անհրաժեշտության դեպքում անցնել գաստրոսկոպիա՝ հայտնաբերելու համար ձեր ախտանիշները պատճառը։

ԿԻՍՎԵԼ՝