Իրազեկում

1 year ago

Այսուհետ Doctor Yan-ը համագործակցում է ENA Clinic-ի հետ

«ENA Clinic»-ը համակարգչային շերտագրության (ԿՏ) մասնագիտացված կենտրոն է, որտեղ իրականացվում են ցանկացած բարդության կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտություններ:

Կենտրոնում կարող են հետազոտվել և՛ մեծահասակները, և՛ երեխաները՝ սկսած նորածնային տարիքից։

«ENA Clinic»-ում ԿՏ հետազոտությունն իրականացվում է Toshiba Aqulion 160 slice գերժամանակակից սարքի միջոցով, որը հնարավորություն է տալիս կատարել ամենաբարդ հետազոտությունները և տեսնել անգամ ամենափոքր խնդիրները՝ արագ, անաղմուկ, անցավ և ռենտգեն-ճառագայթման ցածր դոզավորմամբ։

«ENA Clinic»-ի ԿՏ ծառայության ղեկավարը՝ բժշկուհի Նաինա Էդուարդի Հակոբյանը, ունի 20 տարվա աշխատանքային փորձ, որից 10-ը՝ որպես ծառայության ղեկավար։

Նա առաջինն է Հայաստանում ներդրել ԿՏ-ի կիրառումը իմպլանտոլոգիայում, առաջինն է Հայաստանում իրականացրել մեծահասակների մոտ սրտի կորոնար զարկերակների կոմպյուտերային տոմոգրաֆիա, առաջինն է իրականացրել նորածնային, մանկական և մեծահասակների սրտի արատների կոմպյուտերային տոմոգրաֆիա։

Առաջին և միակ մասնագետն է Հայաստանում, ով իրականացնում է կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտություն՝ լյարդի փոխպատվաստում իրականացնելու համար։

Դատաբժշկական վերաքննության էքսպերտ-մասնագետ է։

Կլինիկայում մատուցվում են հետևյալ ծառայությունները․

1․ Գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա
2․ Դիմային գանգ՝ ակնակապիճներ, քունքոսկրերի (ներքին և միջին ականջ), քթի հարակից խոռոչների, վերին և ստորին ծնոտների կոմպյուտերային տոմոգրաֆիա
3․ Գլխուղեղի և պարանոցի զարկերակների անգիոգրաֆիա (անոթային հետազոտություն)
4․ Պարանոցի օրգանների (կոկորդ, թքագեղձեր, ավշահանգույցներ, վահանաձև գեղձ) կոմպյուտերային տոմոգրաֆիա
5․ Կրծքավանդակի՝ կրծքագեղձերի, թոքերի, թոքային զարկերակների, միջնորմի, կրծքավանդակի ոսկրերի կոմպյուտերային տոմոգրաֆիա
6․ Որովայնի և կոնքի օրգանների կոմպյուտերային տոմոգրաֆիա՝ լյարդ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, մակերիկամներ, աղեստամոքսային տրակտ, միզապարկ, արգանդ և ձվարաններ (շագանակագեղձ, սերմնաբշտեր և այլն)
7․ Սրտի հետազոտություն՝ արատներ, անոմալիաներ
8․ Սրտի կորոնար զարկերակների հետազոտություն
9․ Սրտի փականների և վերել աորտայի էնդոպրոթեզավորման համար բաց և էնդովասկուլյար վիրահատությունների պլանավորման և իրականացման համար անհրաժեշտ կոմպյուտերային տոմոգրաֆիա
10․ Կրծքային և որովայնային աորտայի կոմպյուտերային տոմոգրաֆիա
11․ Վերին և ստորին վերջույթների անգիոգրաֆիա
12․ Ստորին սիներակի և զստային երակների ֆլեբոգրաֆիա

Doctor Yan հավելվածի միջոցով կարող եք ամրագրել Ձեր այցը Ena Clinic-ում՝ առանց զանգի և հերթերում սպասելու:

Առողջ եղեք💙

ԿԻՍՎԵԼ՝