Իրազեկում

12 months ago

Բժշկական ստուգումների տարեկան օրացույցն արդեն հասանելի է Doctor Yan հավելվածում

Անձնական առողջությանը հետևելիս անհրաժեշտ է գիտակցել երկու հիմնաքարային սկզբունք․

1․Կանխարգելումն ավելի արդյունավետ է, քան բուժումը, թե՛ արդյունքի, թե՛ ֆինանսական տեսանկյունից։

2․ Որքան վաղ փուլում է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան մեծ է լիարժեք բուժվելու և կյանքի նորմալ ինտենսիվությունը պահպանելու հավանականությունը։

Առողջապահության այս երկու սկզբունքների հիման վրա էլ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ստեղծվել են ուղեցույցներ, թե որ տարիքում ինչ հետազոտություններ է պետք անցնել՝ թիրախավորելով այդ տարիքում ամենահաճախ հանդիպող և ամենածանր հետևանքներ ունեցող հիվանդությունները։

Doctor Yan-ը հեշտացրել է ձեր գործը։ Պարզապես մուտք գործեք հավելված, լրացրեք ձեր սեռն ու տարիքը և կտեսնեք, թե ի՞նչ հետազոտություններ են ձեզ անհրաժեշտ անցնել՝ համոզվելու համար, որ դուք լիարժեք առողջ եք, իսկ խնդիրների առկայության դեպքում դրանք վաղ հայտնաբերելու և լիարժեք բուժվելու համար։ Դե իսկ համապատասխան բժիշկների մոտ այցը կարող եք ամրագրել անմիջապես հավելվածի միջոցով և խուսափել հիվանդանոցային հերթերից և ավելորդ զանգերից։

Հուսով ենք, որ մեր նոր գործիքը կնպաստի ձեր առողջության պահպանմանը և առօրյայի հեշտացմանը։

Առո՛ղջ եղեք

Doctor Yan

ԿԻՍՎԵԼ՝