Իրազեկում

1 year ago

Doctor Yan. «Բոլորը մեկում» բժիշկների եւ պացիենտների համար

Itel.am-ի հետ զրուցել ենք Doctor Yan-ի ստեղծման, ներկա արդյունքների և հետագա պլանների մասին։ Ստորև կարող եք կարդալ մեջբերումներ հարցազրույցից, իսկ ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել այստեղ։

Իրինա


Գաղափարը ծագել է երկու տարի առաջ իմ ու հայրիկիս մոտ: Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, մեծացել եմ բժիշկների ընտանիքում ու այդ ոլորտի ներքին խոհանոցին ծանոթ եմ։ Հայրս բժիշկ է, պապիկս եւս։ Բժիշկներն օրվա տարբեր ժամերին անվերջ հեռախոսազանգեր են ստանում, եւ պացիենտները հիմնականում խնդրում են այցելության ժամ ամրագրել կամ ինչ-որ արագ այց կազմակերպել:

Իրինա Ղազարյանը Իրինա Ղազարյանը photo © Մեդիամաքս   
….

Զավեն

Ես ներկայացնում եմ Naghashyan Solutions տեխնոլոգիական ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ։ 2020 թվականին, երբ առաջին անգամ Իրինայի հետ հանդիպեցինք ու ներկայացրեց Doctor Yan-ի գաղափարը, հավատացինք, դարձանք համահիմնադիր եւ համաներդրող։ Երբ կազմակերպությունը ստեղծեցինք ու սկսեցինք աշխատել, կորոնավիրուսի համավարակը սկսվեց։ Համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ մարդիկ էլ հասկացան, թե որքան կարեւոր է բժիշկների հասանելիության խնդիրը։

Զավեն ՆաղաշյանըԶավեն Նաղաշյանը photo © Մեդիամաքս   

Մինչ այդ առողջապահական ոլորտի հետ աշխատանքի փորձ չունեինք, նրբություններին ծանոթ չէինք։ Հասկացանք, որ շատ դեպքերում ստեղծվում են արհեստական հերթեր, որպեսզի տպավորություն ստեղծվի՝ բժիշկը պահանջված է։ Մեր հարթակը լուծում է տալիս է բազմաթիվ խնդիրների։

Ամբողջական հոդվածը ասյտեղ։

ԿԻՍՎԵԼ՝