Իրազեկում

1 year ago

Իրինա Ղազարյանը և BLiiNK-ի հիմնադիր Նաիրի Բաղդասարյանը հյուրընկալվել են «Առավոտ Լուսոյի» տաղավարում

💡Doctor Yan-ի համահիմնադիր Իրինա Ղազարյանը և BLiiNK-ի հիմնադիր Նաիրի Բաղդասարյանը հյուրընկալվել են Առաջինի «Առավոտ Լուսոյի» տաղավարում։

Հաղորդման ընթացքում Իրինան ու Նաիրին խոսել են սեփական ստարթափերից՝ ներկայացնելով նախագծերի իրագործման ընթացքն ու զարգացումները։

Հիշեցնենք՝ բժշկական ծառայությունների ամրագրման առաջին հարթակը Հայաստանում՝ Doctor Yan-ն ու արհեստական բանականությամբ աշխատող համակարգչային հավելված BLiiNK-ը վերջերս ֆինանսական աջակցություն են ստացել FAST-ի Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցի կողմից։✨

ԿԻՍՎԵԼ՝