«Բուժում է Վարդանանցը» գրքի շնորհանդես
Հոկտեմբերի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում տեղի ունեցավ «Բուժում է Վարդանանցը» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակային խմբի գիտական ղեկավարն է «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը։
Գրքի շուրջ 600 էջում ամփոփված են տարածված հիվանդությունների՝ ապացուցողական բժշկության վրա հիմնված
ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները։
Այս պահին գիրքը ներառում է առօրյա պրակտիկայում կիրառվող 137 գործելակարգերի նկարագրություն։
Առաջիկայում նախատեսվում է համալրել ժողովածուն և ներառել 695 գործելակարգեր, որոնք կարդիականացվեն տարին մեկ անգամ։
Գրքի նպատակն է՝
1) Ծանոթացնել մասնագիտական հանրությանը և լայն հասարակությանը ժամանակակից միջազգային
մոտեցումներին, որոնք հաջողությամբ կիրառվում են «Վարդանանց» ՆԲԿ-ում։
2) Խթանել ՀՀ-ում մասնագիտական քննարկումների և բանավեճերի կայացումը։
Գրքի շնորհանդեսին ներկա են եղել նաև բազմաթիվ անվանի բժիշկներ, հեղինակավոր մասնագետներ:
Doctor Yan-ի թիմն ուրախ է նման նախաձեռնությունների իրագործման համար, քանի որ դրանք ավելի բարձրացնում պացիենտներին մատուցվող բուժծառայությունների որակը։