Առողջություն

3 years ago

Ի՞նչ նպատակով է կատարվում գաստրոսկոպիան

գաստրոսկոպիա Անդրանիկ Ղազարյան գաստրոէնտերոլոգ

👉 Գաստրոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որի ժամանակ հետազոտվում են կերակրափողը, ստամոքսը և 12-մատնյա աղին և հայտնաբերվում են դրանց լորձաթաղանթի և լուսանցքի ախտաբանական փոփոխությունները։

Ի՞նչ նպատակով է կատարվում գաստրոսկոպիան 👇

🔹Աղեստամոքսային ուղու վերին հատվածի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում(գաստրիտ, խոց, պոլիպ, ուռուցք և այլն)
🔹Հաստատելու կամ ժխտելու համար ստամոքսում չարորակ նորագոյացության առկայությունը
🔹Ստամոքս-աղիքային արյունահոսությունների հայտնաբերում և դադարեցում
🔹Պոլիպների, օտար մարմինների հեռացում
🔹Որոշ վիրահատությունների նախավիրահատական պատրաստման համար

📌 Ի՞նչ գանգատների դեպքում է պետք կատարել գաստրոսկոպիա․

• Դիսկոմֆորտ, ծանրության զգացում վերվորովայնային շրջանում
• Այրոց
• Սեղմող զգացողություն կրծքավանդակում
• Գղտոցներ, հաճախակի սրտխառնոցներ, փսխումներ
• Ցավ որովայնում
• Կլման ակտի խանգարումներ
• Քաշի կորուստ, ախորժակի բացակություն
• Սակավարյունություններ

Նման գանգատների դեպքում Ձեզ կօգնի Արմենիա ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանը՝ ում մոտ այցը կարող եք ամրագրել առանց զանգի՝ Doctor Yan հավելվածի միջոցով։

Առո՛ղջ եղեք💙

ԿԻՍՎԵԼ՝