Խորհուրդներ գաստրոէնտերոլոգից
Ստամոքսի ցավն ամենատարածված խնդիրներից է։ Դժվարամարս, միմյանց հետ անհամատեղելի, մի քանի օրվա վաղեմության սննդի ընդունումը կարող է սննդային թունավորումների կամ մարսողական համակարգի տարաբնույթ խանգարումների պատճառ դառնալ:
Գաստրոէնտերոլոգ, լյարդաբան Աշխեն Գյոզալյանը պատմում է, թե ինչպես է պետք սնվել ստամոքսի էրոզիա կամ խոցային հիվանդություն ունենալու դեպքում՝ խնդիրներից խուսափելու համար։
Կիսատ չթողնել նշանակված բուժումը,
Չօգտագործել ճարպոտ, յուղոտ, ապխտած, տապակած, սուր համեմված ուտեստներ
Խուսափել գազավորված ըմպելիքներից, ալկոհոլից, ցիտրուսներից, տոմատի մածուկից, ընդեղենից, աղցաններից, կրեմային հրուշակեղեններից
Նախապատվություն տալ թարմ եփած, շոգեխաշման և ջեռեփման եղանակով պատրաստված սննդին
Սնվել 4-ից 5 անգամ՝ չափավոր, քիչ չափաբաժիններով և ընդմիջումներով
Առողջ եղեք