Ի՞նչ նպատակով է կատարվում գաստրոսկոպիան
Գաստրոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որի ժամանակ հետազոտվում են կերակրափողը, ստամոքսը և 12-մատնյա աղին և հայտնաբերվում են դրանց լորձաթաղանթի և լուսանցքի ախտաբանական փոփոխությունները։
Ի՞նչ նպատակով է կատարվում գաստրոսկոպիան
Աղեստամոքսային ուղու վերին հատվածի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում(գաստրիտ, խոց, պոլիպ, ուռուցք և այլն)
Հաստատելու կամ ժխտելու համար ստամոքսում չարորակ նորագոյացության առկայությունը
Ստամոքս-աղիքային արյունահոսությունների հայտնաբերում և դադարեցում
Պոլիպների, օտար մարմինների հեռացում
Որոշ վիրահատությունների նախավիրահատական պատրաստման համար
Ի՞նչ գանգատների դեպքում է պետք կատարել գաստրոսկոպիա․
• Դիսկոմֆորտ, ծանրության զգացում վերվորովայնային շրջանում
• Այրոց
• Սեղմող զգացողություն կրծքավանդակում
• Գղտոցներ, հաճախակի սրտխառնոցներ, փսխումներ
• Ցավ որովայնում
• Կլման ակտի խանգարումներ
• Քաշի կորուստ, ախորժակի բացակություն
• Սակավարյունություններ
Նման գանգատների դեպքում Ձեզ կօգնի Արմենիա ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանը՝ ում մոտ այցը կարող եք ամրագրել առանց զանգի՝ Doctor Yan հավելվածի միջոցով։
Առո՛ղջ եղեք