Ջրի համաշխարհային օր
Դուք է՞լ եք մոռանում օրվա ընթացքում ջուր խմել։ Այսօր այդ օրն է․ մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է:
Ջուրն անհրաժեշտ է սննդանյութերն ու թթվածինը մարմնի բոլոր բջիջներին հասցնելու համար: Այն պահպանում է մարմնի ջերմաստիճանի կայունությունը և պաշտպանում է կենսական օրգանները և չափազանց կարևոր է մաշկի առողջության համար:
Օրական տղամարդկանց անհրաժեշտ է խմել 2,5 – 3,7 լիտր, կանանց համար՝ 2 – 2,7 լիտր ջուր։
Նախաճաշից 30 րոպե առաջ մի բաժակ ջուր խմելը շատ առողջարար է։
Ջուրը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի։
Քնելուց առաջ շատ ջուր խմելը կարող է այտուցներ առաջացնել։
Առո՜ղջ եղեք
Doctor Yan