Մաշկի ամենօրյա խնամք

Ձմռանը մաշկի խնամքը չափազանց կարևոր է։ Որոշեցինք Ձեզ հետ կիսվել բժիշկ – կոսմետոլոգ Լուսինե Բարսեղյանի խորհուրդներով՝ մաշկի ամենօրյա խնամքի վերաբերյալ։
- Մաքրում (դեմակիաժ)
Շպարը ցանկալի է մաքրել միցելյար ջրով կամ հիդրոֆիլ յուղերի միջոցով, ինչից հետո անպայման լվացվեք։ Դեմքը մաքրելու ընթացքում խուսափեք սպիրտ պարունակող հեղուկներ օգտագործելուց
- Խոնավեցում
Մաշկի խոնավեցումը կատարեք երեկոյան ժամերին, օրինակ՝ առավոտյան խոնավեցնող կրեմ օգտագործելը ցանկալի չէ
- Սնուցում
Սնուցող՝ այսինքն յուղային հիմքով պատրաստված կրեմերն օգտագործեք առավոտյան լվացվելուց՝ մաշկը տոնիկով մաքրելուց հետո
- Պաշտպանիչ կրեմ
Նախապատվությունը տվեք պրոֆեսիոնալ պաշտպանիչ կրեմներին, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են վիտամիններ, տարբեր յուղեր (կոկոս, խաղողի կորիզի յուղ, Շի ծառի յուղ), մեղր, հիդրոլատներ, կերամիդներ եւ այլն
- Օգտագործե՛ք ճիշտ բալանսավորված, վիտամիններով եւ միներալներով հարուստ սնունդ
- Պահպանե՛ք օրգանիզմի ջրային բալանսը՝ չմոռանալով հաճախ ջուր խմել
Ժամանակ առ ժամանակ այցելեք բժիշկ-կոսմետոլոգի՝ մաշկի պրոֆեսիոնալ խնամքի համար
Խնամքի միջոցները կիրառե՛ք դուրս գալուց մի ժամ առաջ՝ ցրտին դիմակայելու պատրաստ։
Առողջ եղեք