Doctor Yan Partner

2 years ago

Ձեր առցանց այցեքարտը

Հարգելի բժիշկներ,

Հավելվածում Ձեր անձնական հաշիվը Ձեր այցեքարտն է։

Ահա մի քանի խորհուրդ՝ ինչպես անձնական հաշիվը շահեկան դարձնել Doctor Yan հավելվածում։

1․ Լրացրեք բոլոր տվյալները

Մեր աշխատակիցներն ուշադիր ստուգում են լրացված բոլոր տվյալները, կատարում են լատինատառից հայատառ փոխակերպում, որպեսզի Ձեր տվյալները հեշտ ընթեռնելի լինեն։

2․ Տեղադրեք աշխատանքային լուսանկար

Առանց լուսանկարի կամ ոչ այդքան մասնագիտական լուսանկարներով բժիշկների էջերն ավելի քիչ դիտումներ են ունենում։ Տեղադրեք նկար, որտեղ Դուք բժշկական համազգեստով եք և լավ եք երևում։

3․ Թարմացրեք Ձեր օրացույցը

Պարբերաբար թարմացրեք օրացույցը, որպեսզի պոտենցիալ այցելուները միշտ տեսնեն Ձեր ազատ ժամերը և ամրագրեն այցեր:

ԿԻՍՎԵԼ՝