Կրծքով կերակրելու իրազեկման շաբաթ

Օգոստոսի 1 -ից 7 -ը համարվում է կրծքով կերակրելու իրազեկման շաբաթը։
- Հենց այս առիթով էլ որոշել ենք ներկայացնել ԿԿ -ի մասին կարևոր ու հետաքրքիր փաստեր։
- ԿԿ – ն պարունակում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է երեխային կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում ՝ կատարյալ համամասնությամբ: Հենց այս պատճառով բազմաթիվ մասնագետներ խորհուրդ են տալիս շարունակել կրծքով կերակրումն առնվազն մինչեւ 6 ամսեկան։
- Կրծքի կաթը հագեցած է հակամարմիններով, որոնք օգնում են փոքրիկին պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ։
- ԿԿ -ն նպաստում է երեխայի քաշի առողջ ավելացմանը
- ԿԿ – ն նպաստում է հենց Ձեր քաշի նվազեցմանը՝ օրեկան այրելով 500 – ից 600 կալորիա
- Կրծքով կերակրող մայրերը հետծննդաբերական դեպրեսիայի ավելի ցածր ռիսկ ունեն
Հավելենք՝ ԿԿ – ն անձնական որոշման ու ընտրության հարց է։
Առողջ Եղե՛ք