Ձեռքեր լվանալու իրազեկման շաբաթ
ԱՄՆ-ում դեկտեմբերի 1-7-ը նշվում է ձեռքեր լվանալու իրազեկման շաբաթը։ 🤝 Օգտվելով առիթից՝ #DoctorYanReccomends խորագրում ներկայացնում ենք մի քանի օգտակար խորհուրդ։
📍 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ձեռքերի լվացումն անվանում է «ինքնուրույն պատվաստում» և առաջարկում հիշել ու կիրառել հինգ կարևոր կետերը՝ թրջել, փրփրել, մաքրել, լվանալ, չորացնել
📍 Ձեռքերը լվացեք առնվազն 20 վայրկյան շարունակ
📍 Համոզվեք, որ լավ լվացել եք մատների միջև հատվածներն ու եղունգների տակը
❌ Չի կարելի՝
🚫 Հազալուց կամ փռշտալուց բերանը փակել ձեռքերով
🚫 Առանց ձեռքերը լվանալու դիպչել աչքերի, քթի կամ բերանի հատվածներին
Լրջորեն վերաբերվեք մաքրությանն ու հիգիենային և առողջ եղե՛ք։