Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է․ կարևոր ամսաթիվ՝ իրազեկելու և խրախուսելու դրա կանխարգելումը, հայտնաբերումը և բուժումը, նաև ակտիվացնելու դրամահավաքները, միավորվելու հիվանդության դեմ պայքարողներին ու աջակցելու նրանց։
2000 թվականից ի վեր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը վերածվել է դրական շարժման՝ միավորվելու և դիմակայելու ամենամեծ մարտահրավերներից մեկին: Ամեն տարի՝ այս օրը, հազարավոր կրթական և իրազեկման միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում։
Այս տարի օրը կրում է “Close The Care Gap” խորհուրդը՝ ցույց տալու հիվանդության ազդեծությունն ինչպես բարձր, այնպես էլ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: