4 հավելված՝ հղիության ընթացքին հետևելու համար
Հղիության ընթացքին հետևելը խիստ կարեւոր է։ Առանձնացրել ենք մի քանի հավելված, որոնց օգնությամբ հեշտությամբ կարող եք հետևել ձեր և ապագա բալիկի առողջությանը՝ քաշի փոփոխությանը, բժշկի այեցուլթյանն ու պարբերական ստուգումներին, սննդակարգին և այլն։
Pregnancy+
https://philips-digital.com/pregnancy-new/
Նախ՝ կարողանում եք ֆիքսել երեխայի շաբաթական զարգացումը, այն էլ՝ 3D նկարազարդումների միջոցով։ Հավելվածում լիքը տեղեկություն կգտնեք սննդակարգի, վարժությունների նաեւ սպասվող ծննդաբերության մասին։ Հեշտությամբ կարող եք գրանցել նաեւ Ձեր բժշկական հետազոտությունների արդյունքները։
Flo Period Tracker & Calendar
https://flo.health/faq/pregnancy-mode/useful-info-daily
Երկուսը՝ մեկում։ Սա ավելին է, քան դաշտանային ցիկլին հետևելու հավելված։ Փոխելով կարգավորումները՝ հնարավոր է դառնում հղիության ընթացքին։ Ամենօրյա թարմացումներ, հետաքրքիր տեղեկություններ, հղիության ընթացքի կառավարում, պտղի սարգացման տվյալներ։
Pregnant
https://appadvice.com/app/pregnancy-app/1243672846
Բացի մի շարք հնարավորություններից այս հավելվածի առավելությունը սեփական քաշին հետեւելն է հատուկ սխեմայի միջոցով՝ համեմատելով նորմաների հետ։
Sprout
https://sprout-apps.com/sprout-baby-iphone-ipad-app/
Մաքսիմալ անհատականացված հավելվածներից է, հեշտ է օգտագործվում ու օգնում է տեղեկություն ստանալ չարթերի միջոցով։
Այս հավելվածները կարող են իրական օգնականներ դառնալ՝ հեշտացնելով հղիության ընթացքը։
Առո՛ղջ եղեք