Ե՞րբ դիմել երիկամաբանին
Երիկամային բարդությունները, վերջին տարիներին, աճել են Հայաստանում։ Իսկ ձմռան ամիսներին խնդիրները սրանում են։ Հենց այդ պատճառով էլ որոշել ենք ներկայացնել, թե որ դեպքերում է անպայման պետք դիմել մասնագետի։
Doctor Yan հավելվածի միջոցով կարող եք ամրագրել այց երիկամաբանի մոտ Ձեզ հարմար ժամի։
Երիկամների հիմնական ու ամենակարևոր գործառույթն է ՝ մաքրել արյունը օրգանիզմում կուտակված տոքսիններից: Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ կլինի, եթե երիկամն ախտահարվի։
Սովորաբար ուշադրություն չենք դարձնում, երբ աչքերի տակ մուգ կարմրավուն շրջանակներ են առաջանում, անտեսում ենք մեզի քանակի փոփոխությունը, կարծում ենք, որ զարկերակային ճնշման բարձրացումը նյարդերից է, իսկ դեմքի, ձեռքերի,ոտքերի այտուցները՝ հոգնածությունից։ Սակայն այս և մի շարք այլ խնդիրներ ազդակ են, որ երիկամների հետ մի բան այն չէ։ Նման դեպքերում երիկամաբանին միանգամից դիմելը կարող է մի շարք լուրջ բարդություններ կանխարգելել։
Քչերը գիտեն, որ հղի կանանց մոտ երիկամների բեռը տասնապատկվում է, այսպիսով երիկամաբանին այցելելը պիտի պարտադիր լինի
Երիկամների անբավարարությունը 25 անգամ մեծացնում է սրտի կաթվածի և ինսուլտի հավանականությունը
Շաքարային դիաբետ, պարբերական հիվանդություն ունեցողները եւս պետք է պարբերաբար այցելեն մասնագետին
Նստակյաց ապրեկարեպ վարող մարդիկ երիկամների ախտահարման մեծ հակվածություն ունեն
Մղձավանջներ ունենու՞մ եք: Երբեւէ կմտածեի՞ք, որ պատճառը կարող են երիկամները լինել։
Հիշե՛ք, որ կանխարգելիչ զննումը՝ երկարացնում է կյանքը ու առո՛ղջ եղեք։
Ամրագրեք Ձեր այցը բժշկի մոտ Doctor Yan-ի միջոցով։ Ներբեռնեք հիմա։