Իրազեկում

3 years ago

Շաքարային դիաբետի իրազեկման համաշխարհային օր

📢 Նոյեբերի 14 – ը շաքարային դիաբետի իրազեկման համաշխարհային օրն է։ Մոտ 537 միլիոն մարդ ապրում է շաքարային դիաբետով՝ ունենալով մշտական ​​խնամքի և աջակցության կարիք։

Այս տարի օրվա թեման շաքարախտի խնամքի հասանելիության կարևորությունն է:

🔰 Ի դեպ, ամսաթիվը պատահական չէ ընտրված՝ հենց այդ օրն է ծնվել Ֆրեդերիկ Բանտինգը, ով հայտնաբերել է ինսուլինը։ 🔬 Իսկ ինսուլինի հայտնաբերումից 100 տարի անց, ամբողջ աշխարհում այն դեռևս շարունակում է անհասանելի մնալ շաքարախտով հիվանդ միլիոնավոր մարդկանց համար։

Շաքարային դիաբետը կանխարգելելու համար պետք է

❗Նվազեցնել շաքարավազի և զտված ածխաջրերի օգտագործումը
❗Պարբերաբար մարզվել
❗Շատ ջուր օգտագործել
❗Նվազեցնել ավելորդ քաշը
❗Թողնել ծխելը
❗Հետևել վիտամին D-ի մակարդակին

Doctor Yan
Առո՛ղջ եղեք

ԿԻՍՎԵԼ՝