Առողջություն

3 years ago

5 սովորություն՝ իմունիտետն ուժեղացնելու համար

🍂 Աշնանը սրանում է ընկճախտը, թուլանում է իմունիտետն ու սրանում են խրոնիկ հիվանդությունները։ Առաջակում ենք հետևել այս պարզ ու հեշտ քայլերին՝ դրանք վերածել սովորությունների, ու մոռանալ աշնանային վատ տրամադրության մասին։

🔰 Բաց մի թողեք նախաճաշը
Նույնիսկ եթե սովոր եք օրը մի գավաթ սուրճով սկսել՝ նախաճաշե՛ք։ Օգնեք օրգանիզմին դիմակայել արտաքին գործոններին։

🔰 Պայուսակում տանձ ու խնձոր ունեցե՛ք
Աշխատանքի վայրում րոպե գտեք՝ օրգանիզմը վիտամիններով հարստացնելու, նաև մի քանի վարկյանով աշխատանքից կտրվելու համար։

🔰 Շատ քայլեք
Եղանակը լա՞վն է՝ դուրս եկե՛ք քայլելու։ Այս սովորությունն օգտակար է ոչ միայն առողջ լինելու, նաև կազմվածքը պահպանելու համար։

🔰 Հոգ տարեք Ձեր մաշկի մասին
Ձեզ համար կանոն դարձրեք, որ առնվազն շաբաթական մեկ անգամ կոսմետիկ խնամք եք կատարելու։ Դիմակներ ու համապատասխան նյութեր՝ չոր մաշկը ոչ միայն տհաճ է, նաեւ առողջական խնդիրների ազդակ կարող է լինել։

🔰 Շատ ջուր խմեք
Շատերը մոռանում են ջուր խմելու մասին։ Շշով ջուր ունեցեք պայուսակում, որ կօգտագործեք ողջ օրվա ընթացքում։ Հեղուկներից հենց ջուրն է օգնում բարելավել նյութափոխանակությունը։

Առողջ եղե՛ք
#GoodHabbitswithDoctorYan

ԿԻՍՎԵԼ՝