Առանց ավտոմեքենայի օր
Սեպտեմբերի 22-ին նշվում է առանց ավտոմեքենայի օրը։ Կոչ է արվում գոնե մեկ օրով հրաժարվել վառելիք սպառող մեքենաներից՝ խթանելով քայլելու և հեծանիվ վարելու մշակույթը։
Այս առիթով ներկայացնում ենք, թե որքան առողջարար է քայլելը։
Ուղեղի առողջություն
Քայլելը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը և բարելավում ընդհանուր հոգեբանական վիճակը
Տեսողության բարելավում
Քայլելը նպաստում է տեսողության կարգավորմանը և կանխարգելում է գլաուկոմայի առաջացումը
Սիրտանոթային առողջություն
Քայլելը կանխարգելում է սրտային հիվանդությունների առաջացումը, նվազեցնում հիպերտոնիայի վտանգն ու ինսուլտի հավանականությունը
Շնչառության բարելավում
Քայլելը մեծացնում է թթվածնի հոսքը դեպի թոքեր ու նպաստում դրանց մաքրմանը
Օրգանիզմի ընդհանուր բարելավում
Քայլելը նպաստում է արյան արդյունավետ շրջանառությանը, քաշի իջեցմանը, դեպրեսսիայի հանդեպ դիմադրողականությանը
Քայլեք շատ ու առողջ եղե՛ք: