5 բժշկական գեղարվեստական գիրք, որ արժե կարդալ
Doctor Yan – ն առանձնացրել է 5 բժշկական գեղարվեստական գիրք, որ արժե կարդալ
Սիրու՞մ եք կարդալ: Doctor Yan-ը հատուկ Ձեզ համար առանձնացրել է բժկական թեմատիկա ունեցող 5 գեղարվեստական գիրք, որոնք անպայման արժե կարդալ։
Ադամ Քեյ «Ցավոտ է լինելու»
Երիտասարդ բժիշկը պատմում է իր մասնագիտական գործունեության մասին՝ սկզբից մինչեւ կարիերայի ավարտը։ Անկեղծ, տեղ-տեղ տխուր, կամ շատ ծիծաղելի պատմություն է, որը, վստահ, կհավանեք։
Միխայիլ Բուլգակով «Երիտասարդ բժշկի գրառումները»
7 պատմությունից բաղկացած շարք, որտեղ գրողը ներկայացնում է իրական դեպքերի վրա հիմնված իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել իր հետ ռազմաճակատից մոբիլիզացվելուց հետո։
Ատուլ Գավադնե «Ծանր դեպք։ Վիրաբույժի գրառումները»
Գիրքը գործող վիրաբույժի մասին է, որտեղ նկարագրվում է նրա համարձակ և աներևակայելի հետաքրքրաշարժ առօրյան։ Գրողը պատմում է, թե ինչպես է բժիշկը , կյանքի ու մահվան կռիվ տալիս, դժվար որոշումներ կայացնում։ Ի դեպ, հեղինակը նաեւ բժշկության լուրջ խնդիրներ է բարձրաձայնում։
Լյուդմիլա Ուլիցկայա «Կուկոցկու Կազուսը»
Անհավանական Ուլիցկայան գրքում պատմում է բժիշկ, պրոֆեսոր-գինեկոլոգի ճակատագրի մասին, ով ախտորոշելու յուրահատուկ կարողությամբ է օժտված։ Պրոֆեսորի ընտանիքի կյանքը նկարագրված է սովետական պետականության կազմավորման ֆոնին։ Մի խոսքով՝ մի շնչով կարդացվող գիրք։
Արթուր Հեյլի «Վերջնական ախտորոշում»
ԱՄՆ՝ 20 – ական թվականներ, 66 -ամյա Ջո Փիրսն առաջատար մասնագետներից է, հիվանդանոցի գլխավոր պաթոլոգոանատոմն է։ Մի քանի տարի առաջ մահացել է կինը։ Բժիշկը դադարել է հետեւել իր արտաքինին, անձնական կյանքին։ Քենթ Օ՛ Դոնելը հիվանդանոցի գլխավոր վիրաբույժն է՝ համակրելի ու ցանկալի տղամարդ։ Հետաքրքրե՞ց, մնացածը չենք պատմի, սկսեք կարդալ գիրքը, վստահ, չեք փոշմանի։
Իսկ ի՞նչ բժշկական գիրք եք կարդացել դուք։
Doctor Yan